Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Արաքս» դպրոցն արժանացել է նահանգային գերազանց աստիճանի՝ «Դպրոցի տնօրինման կատարելագործման ծրագրի» իրականացման շրջանակում

Որեւէ դպրոցի կառավարման գերագոյն բնօրինակը, հիմնւած է լինում հիմնադրութային հետեւեալ երկու հիմքի վրայ՝ կարողականութիւնների զարգացում ու արդիւնքներ, եւ՝ ծրագրաառանցքաւորում ու մասնակցման ուղղորդում:

Սոյն ծրագրաւորման կերպը, իբր դպրոցների կառավարման գերագոյն մոդել, ստրագետիական կարեւորութեան նշանակութիւն ստացաւ՝ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան կողմից, սկսեալ 2014-2015 ուսումնական տարւանից, եւ իբրեւ մշակւած նախագիծ, յանձնարարւեց՝ առ ի գործադրում:

Այս ծրագիրը ուղղւած է դպրոցների գործունէութեան նպատակասլացութեանը եւ արդիւնքների բարեփոխմանը: Դպրոցի տնօրինման մակարդակի բարձրացումն ու բարելաւումը պահանջում է ղեկավարման այլազան ոճերի կիրառում, միասնական կառավարում՝ համատեղւածութեան առանցքայնութեամբ եւ համապարփակ ու տարածուն որակաւորմամբ:

Այս կարգի դպրոցները, իբրեւ դինամիկ եւ գործունեայ համակարգեր, այնպէս են աշխատում, որ դասատուները, աշակերտները, ընտանիքներն ու պաշտօնեաները առիթ են գտնում ընկալելու այն հնարաւորութիւնները, որոնք օգնում են դպրոցի որակի առաւել զարգացմանը, եւ օգտւելով տնօրինման միջոցներից՝ պատճառ են դառնում դպրոցի առաջխաղացմանը: Դպրոցական բոլոր բաղկացուցիչները, ինչպէս՝ կրթական ծրագրեր, դաստիարակչական եւ մշակութային հարցեր, մարդկային ռեսուրսներ, կապ՝ ծնողների հետ, եւ գնահատականներ ճշտելու եղանակները, սրանք բոլորը ունեն նշանակալի կարեւորութիւն:

Սոյն ծրագիրը, ունի ներքոյիշեալ առանցքները՝ տնօրինում եւ ղեկավարում, ծրագրաւորում դպրոցում, պաշտօնեաների մասնակցութեան չափի զարգացում, նոյնը՝ աշակերտութեան մասնակցութեան չափի աւելացում դպրոցի հարցերում, պաշտօնեաների կարողականութեան յաւելում, ուսուցում–սերտում համակարգի ամրապնդում, առողջութեան, ֆիզկուլտուրայի, կանխարգելման եւ ապահովման, դաստիարակչա-մշակութային գործունէութեանց զարգացում, տնօրինում, կատարողական եւ հիմնարկային հարցեր, աշակերտութեան, պաշտօնէութեան եւ ծնողների արդիւնքներ եւ այլն:

Ըստ այս գերագոյնին ձգտող ծրագրի, դպրոցի տնօրէնութիւնը փորձում է լաւագոյնին հասանելի լինելու նպատակով, ճանաչելով բարելաւման առիթները, ստեղծել այնպիսի պայմաններ, որ դպրոցի տնօրինման մէջ բոլոր ներազդու գործօնները աշխատեն, ըստ դպրոցի ներքին եւ արտաքին տարողութիւնների ու կարողականութիւնների ճանաչողութեան վրայ հիմնւած ուղղւածութեան, այն է, ծրագրաառանցքաւորում՝ որոշելու նպատակներ, եւ նախագծում՝ գործնական ծրագրի: Պէտք է մանրազնին ու քննարկող հայեացքով ու շարունակական կերպով վերլուծել առկայ կացութիւնն ու չափել մեր դպրոցի դիրքն ու տեղը՝ նպատակադրւած բարձրակէտի ուղղութեամբ, ու դրա՛ համեմատութեամբ, եւ առանց որեւէ առիթի կորստեան ճանաչելով, առանձնացնելով վրիպումներն ու գործի մէջ առաջացած ճեղքւածքները՝ ճանաչել բարեփոխման ուղղութիւններն ու յարմար ծրագրաւորմամբ՝ դպրոցի գործունէութիւնը բարձրացնել դէպի իրական եւ գլխաւոր առանցքներ, եւ դրանով աւելացնել օգտաշատութեան եւ արգասաւորման պիտանի ենթահողերը, այլ խօսքով՝ հնարաւոր դառնայ՝ դպրոցի օգտաւէտութիւնը:
* * *
Ըստ արտաքին վիճակագրական տւեալների, մինչ նահանգային մակարդակ, դպրոցները ստացած նիշերի համաձայն, բաժանւել են երեք՝ զօրութենական (դինամիկ), յաջող եւ գերազանց աստիճաններով, եւ երկրի մակարդակ մտնելուց յետոյ, ըստ նրանց ունեցած յաջողութեանց, երկրի մակարդակում գնահատւելիս, կրկին բաժանւում են երեք այլ, առաւել բարձր, իւրայատուկ աստիճանաւորումով:
* * *
«Արաքս» տարրական եւ միջնակարգ առաջին շրջանի դպրոցը եւս, 2014-15 թթ., Թեհրան քաղաքի առաջին դպրոցներից էր, որ այս «ծրագրով» դարձաւ Թեհրանի Ուսումնադաստիարակչութեան 6-րդ շրջանի ընտրեալ դպրոցը, եւ այս տարիների ընթացքում, անցնելով զօրութենական եւ յաջող փուլերը, 2017-18 ուսումնական տարում, յաջողեց դառնալ նահանգային գերազանց դպրոց եւ ուրախ ու հպարտ է մուտք գործելու երկրի մակարդակի ոլորտը

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ