ՑԱՒԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՅՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Չորեքշաբթի 25 յուլիս 2018-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Յունաստանում տեղի ունեցած անտառային հրդեհի պատահած աղէտի առիթով, որի զոհ գնացել են աւելի քան ութսուն անմեղ քաղաքացիներ, ցաւակցական յատուկ նամակ յղեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Յունաստանի դեսպան՝ պրն. Դիմիթրի Ալէքսանդրաքիսին, յայտնելով իր եւ իր համայնքի խորազգաց ցաւակցութիւններն ու աղօթքները։

Առաջնորդ Սրբազան հայրը նամակում գրել է «Դառն կսկիծով հետեւում ենք ողբերգական լուրերին, աղօթում ենք զոհերի հոգիների խաղաղութեան եւ Յունաստանի ու իր սիրելի ժողովրդի անվտանգութեան եւ խաղաղ ու ապահով կեցութեան համար»։