Կրթական Խորհրդաժողով Հայաստանում

Հայաստանի Հանրապետութեան Կրթութեան և Գիտութեան նախարարութիւնը 2018 թւականի օգոստոսի 2-6-ը կազմակերպել էր Համահայկական կրթական 8-րդ խորհրդաժողովը:

Խորհրդաժողովի քննարկման առարկաներն էին սփիւռքի կրթական ոլորտում առկայ հիմնախնդիրները, իրագործւող ծրագրերի բարելաւման ուղիները և սփիւռքում ազգային կրթադաստիարակչական գործին աջակցութեանն ուղղւած հետագայ համատեղ քայլերը:

Խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնն էին բերել հայ համայնքներում ազգային կրթութեան և դաստիարակութեան խնդիրներով զբաղւող մարմինների և կազմակերպութիւնների, Թեմական և Ուսումնական խորհուրդների և կրթութեան և դաստիարակութեան խնդիրներով զբաղւող համահայկական և համայնքային կազմակերպութիւնների և հաստատութիւնների ներկայացուցիչները։

Սոյն խորհրդաժողովին ներկայ էին նաև Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը և Խորհրդի անդամուհի՝ տկն. Մելինէ Բադալը։