Մեռելոցի Պատարագ Նոր Բուրաստանում

Թւականիս 7 յունւարի առաւօտեան ժամը 9:00-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում տեղի ունեցաւ պատարագ եւ ապա հոգեհանգիստ Հայ ազգի համայն ննջեցեալների համար:

Պատարագը մատուցեց արժ. Տ. Վրթանէս Քհնյ. Բաբախանեանը:  Եկեղեցական արարողութեանը նախագահեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ՝ Գերշ. Տ. Գեղամ Ս. եպս. Խաչերեանի: Երգեցողութիւնը կատարեց Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խումբը:

Պատարագի աւարտին կատարւեց հոգեհանգստեան արարողութիւնը, որից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցների հետ այցելեց ննջեցեալ քահանայ հայրերի գերեզմանները, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակաց Պանթէոն եւ Թեհրան-Երեւան օդանաւային չւերթի արկածի զոհերի դամբարան, ուր «Հոգւոց եւ Քրիստոս Որդի Աստուծոյ»  աղօթքը բարձրացրեց առ Աստւած:

Արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրը ընդունեց այցելութիւնը զոյգ՝ 15-րդ շրջանի եւ Բուրաստանի շրջանի քաղաքապետները, որոնք շնորհաւորեցին Նրան Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ եւ զրուցեցին զանազան հարցերի շուրջ: Ընթացքին Սրբազան Հայրը շնորհակալութիւն յայնտեց եւ գնահատեց պատասխանատուներին իրենց այցելութեանը եւ ընդհանրապէս տարած աշխատանքների համար եւ յիշեցրեց, որ Բուրաստանի տարածքը լինելով Թեհրանի եւ Պարսկաստանի հողամաս, ապա անհրաժեշտ է որ առաւել ուշադրութիւն եւ հոգատարութիւն տածել նրա բարեզարդման եւ ապահովական աշխատանքներին: