ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Աստւածածնայ վերափոխման Տօնը Սարի-Գորգանում

Թեհրանի Թեմի շրջակայ քաղաքների ուխտագնացութիւնների շրջագծում թւականիս հինգշաբթի եւ ուրբաթ 16-17 օգոստոսին Աստւածանայ Վերափոխման տօնի ուրախ առիթով երկօրեայ ուխտագնացութիւն տեղի ունեցաւ դէպի Սարի–Գորգան, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Առաջնորդ Սրբազան հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ Սրբազան հայրը, տեղւոյն այցելու հովիւ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը եւ հիւրաբար՝ տիրամայր Սօնա Աշգարեանը։

Սարի քաղաքի մուտքին Առաջնորդ Սրբազան հօրը դիմաւորելու եկած էին տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամները, որոնց ընկերակցութեամբ ուղղւեց Նժդիկ Հախւերտեանի բնակարանը։ Որից յետոյ Սրբազան Հայրն այցելեց հիւանդանոց՝ յատուկ կերպով այցելելեու տեղւոյն հոգաբարձութեան ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանի որդուն՝ Հերոս Մարտիրոսեանին, որը շաբաթ 11 Օգոստոսի գիշերը ծանր աւթովթարի էր ենթարկւել եւ արդէն մի շաբաթից աւել հիւանդանոցում էր գտնւում։ Առաջնորդ Սրբազան Հայրը անձամբ իրազեկ դառնալուց յետոյ հիւանդի վիճակին, յատուկ աղօթք կատարեց նրա շուտափոյթ բժշկութեանը համար, որը մեծ մխիթարութիւն եղաւ թէ Հերոսի համար եւ թէ նրա ընտանեկան պարագաների։

Դրանից յետոյ Սրբազան Հայրը ուղղւեց դէպի համայնքի Արարատ սրահը, որտեղ հաւաքւել էին Սարեցիները հիւընկալելու Սրբազան Հօրը եւ նրա հետ գողտրիկ ժամանակ անցկացնելու։ Համայնքի անունից բարի գալստեան խօսք արտասանեց ատենապետ՝ Յովիկ Մարտիրոսեանը եւ ամփոփ մի քանի կէտերով ներկայացրեց Սարիահայերի ընդհանուր կարգավիճակը եւ նրանց դիմագրաւած դժւարութիւնները։

Ապա խօսք առաւ Սրբազան Հայրը եւ նախ իր գոհանուկութիւնն ու ուրախութիւնը յայտնեց այս տարի էլ սոյն առիթով Սարեցիների հետ լինելու համար, եւ ապա գնահատեց ընդհանարպէս բոլորին այդ դժւարին պայմանների մէջ իրենց ինքնութիւնը պահելու համար հայապահպանման ծիրում իրենց պայքարը եւ աշխատանքը բերելուն եւ ապա հարց պատասխանի ձեւով շուրջ երկու ժամ նրանց եկեղեցական, ազգային, կրօնական ու աւանդութեան հետ առնչւած որոշ բացատրութիւններ եւ ուսուցումներ փոխանցեց եւ լայնօրէն անդարդարձաւ այս տարին յատկանշող Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 100 ամեակին, նրա պատմականին, եւ նրանից բխող կարեւոր հանգամանքներին։ Ապա կէսօրից յետոյ ժամը 3։00-ին սրահում Սրբազան Հայրը ներկաների հետ միասին կիսեց կէսօրւայ հացը։ Աւարտին Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեան բոլորի անունից երախտագիտական ու շնորահակալական խօսք արտասանեց Սրբազան Հօրը եւ այդ առիթով նաեւ շնորհաւորեց նրա քահանայական օծման ու ձեռնադրութեան 50-ամեակն ու Թեհրանում առաջնորդութեան 19 ամեակը մաղթելով քաջառողջութիւն, արեւշատութիւն եւ երկար տարիների առաջնորդական հովւութիւն։

Երեկոյեան Սրբազան Հարը հրաժեշտ առնելով Սարեցիներից ճանապարհւեց դէպի Գորգան։ Քաղաքի կենտրոնում Սրբազան Հայրը դիմաւորւեց Գորգանի եւ Ղորուղի եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների եւ նրանց ընտանեկան պարագաների կողմից եւ ապա առաջնորդւեց դէպի պանդոկ։ Գիշերը ի պատիւ Առաջնորդ Սրբազան հօրը տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը ընթրիք հիւրասիրեց պանդոկի սրահում, որտեղ էին նաեւ ուխտաւորները եւ երգեցիկ խմբի անդամները։

Յաջորդ առաւօտ, ուրբաթ 17 օգոստոսի առաւօտեան ժամը 10։30-ին Ղորուղի Ս. Աստւածածին մատուռի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր պատարագ։ Պատարագիչն էր Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը։ Պատարագի ընթացքին սեղանին սպասարկեց Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանն և Բարշ. Անի Քրիստի Սարկաւագուհի Մանւէլեանը, իսկ երգեցողութիւնը կատարեց՝ ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խումբը, ղեկավարութեամբ՝ տիկ. ՕՖիկ Մելիքեանին։

Պատարագի աւարտին պարտէզում կատարւեց աւանդական խաղողօրհնութիւնը եւ ապա ներկաները առիթ ունեցան տեսակցելու Սրբազան Հօրը հետ եւ զրուցելու։ Ուխտաւորները հաճելի մթնոլորտի մէջ Ղորուղի պարտէզում, բնութեան գրկում ունեցան իրենց ճաշը։ Իսկ կողքի սրահում էլ Գորգանի եւ Ղորուղի հոգաբարձութիւնը ճաշով հիւրասիրեց Սրբազան Հօրն ու նրա ընկերակիցներին ու երգեցիկ խմբի անդամներին։ Ներկայ էին նաեւ շրջաններից ժամանած հայ ընտանիքներ, ինչպէս նաեւ Սարիի համայնքի ներայացուցիչները։ Ընթացքին Գորգանի եւ Ղորուղի հոգաբարձութեան անունից բարի գալստեան խօսք արտասանեց Հայկազ Չոլաքեանը, ապա քահանայ հայրը շնորհակալութեան եւ երախտիքի խօսք ասեց Սրբազան Հօրը եւ այդ առիթով Սարեցիների եւ Գորգանցիների կողմից Առաջնորդ Սրբազան Հօրը քահանայական ձեռնադրութեան եւ օծման 50ամեակի ինչպէս նաեւ Թեհրանի առաջնորդութեան 19 ամեակի բարեբաստիկ առիթներով մի գեղեցիկ Պանակէ նւիրեցին։ Սրբազան Հայրը իր կարգին շնորհաւորեց եւ շնորհակալութիւն յայտնեց այդ նւէրի համար, եւ յիշեցրեց որ մեր պարտականութիւնն է կենտրոնանալ մեր հայրենիքի, եկեղեցական ու ազգային արժէքների պահպանման աշխատանքի ինչպէս նաեւ՝ միասնակամ ու համերաշխ գործելու ու պայքարելու անհրաժեշտ հրամայականի վրայ։

Գնահատելի էր նաեւ այն նախաձեռնութիւնը եւ գեղեցիկ, որ տիկին Թագուշ Յարութիւնեանը անձամբ նկարել էր Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին զոհ ընկած հայ նահատակներից՝ եօթի դիմանկարները եւ եկեղեցու բակում ցուցադրութեան էր դրել, որը բոլորի կողմից մեծ յարգանքի ու գնահատանքի արժանացաւ։

Աւարտին, պարտէզում ուխտաւորների ու ներկաների հետ մտերմիկ մթնոլորտում զրուցելուց եւ շփւելուց յետոյ, երեկոյեան Սրբազան Հայրն և ուխտաւորները հրաժեշտ տալով սարեցիներին ու գորգանցիներին վերադարձան Թեհրան։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com