Յատուկ Աղօթք՝ Ուկրաինայի խաղաղութեան համար

Թւականիս ուրբաթ օգոստոսի 24-ի առաւօտեան, յընթացս սուրբ և անմահ պատարագի, Ուկրայինաի դեսպանատան խնդրանքով և նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ նշեալ երկրի խաղաղութեան և ժողովրդի բարօրութեան համար աղօթք, Երկրի Անկախութեան և Ազգի տօնի առիթով:

Վաղ առաւօտեան, Ուկրայինայի դեսպանատան անձնակազմը ներկայ գտնւեց Ս. Պատարագին: Պատարագի ընթացքին քարոզի պահին, Սրբազան Հայրը անգլերէն լեզւով ողջունեց դեսպանատան անձնակազմի ներկայութիւնը և աղօթեց համայն աշխարհի ու մանաւանդ Ուկրայինայի խաղաղութեան և բարօրութեան համար ու խաղաղութեան ճամբին իրենց կեանքը զոհած անձանց հոգիների հանգստութեան համար:

Պատարագից յետոյ, Սրբազան Հայրը հիւրերին ընդունեց առաջնորդարանի դահլիճում, որտեղ տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի կողմից: