ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՈՂՋՈՅՆԻ ԽՕՍՔ, ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Քրիստոնէական ու հայրական ջերմ սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, բարի գալուստ եմ մաղթում ձեզ ձեր դպրոցում,շնորհաւորում ու յաջողութիւն մաղթում բոլորիդ։

Ինչ լաւ է որ դպրոց էք եկել, որովհետեւ դպրոցը մեր երկրորդ տունն է, մեր հայրենիքն է, մեզ պաշտպանում ու դաստիարակում է, աւելին դպրոցը Ս. Մեսրոպ Մաշտոցի տունն է, Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի բերդն է։

Դպրոցում սովորելու ենք մեր մայրենի լեզուն, այն լեզուն, որ Ս. Մեսրոպ Մաշտոցը մեզ համար ստեղծեց. սովորելու ենք մեր հաւատքն ու պատմութիւնը եւ դրանցով զօրացած կը լինենք ապագայ լաւ հայորդիներ։

Ժոցովուրդները գոյատեւում, երկար ու երկար են ապրում երբ հաւատարիմ են իրենց լեզւի, հաւատքի, ու պատմութեան։ Սրանք մեզ համար սրբութիւն են։

Ս. Գրիգոր Լուսաւորիչը մեզ ամրացրեց մեր հաւատքով.Ս. Մեսրոպ Մաշտոցը մեզ տւեց աշխարհում ամենաթանկը, մեր լեզուն, մեր Ա.Բ.Գ.ն, որոնց շնորհիւ այսօր մենք ապրում եւ ստեղծագործում ենք։ Վարդան Մամիկոնեանն մեզ սովորեցրեց հաւատարմութիւն հայրենիքի եւ մեր հաւատքի նկատմեմբ եւ դրա համար մենք ասում ենք։

«Մենք քաջ Վարդանի թոռներն ենք հարազատ»

Գիտէք այս տարի Հայաստանի Ա. Հանրապետութեան Անկախութեան եւ պետականութեան հաստատման հարիւրամեակն է. սա մեր պատմութիւնն է, պիտի սովորենք այս բոլորը, որպեսզի մեծանալիս տէր կանգնենք նրանց։

Սիրելի աշակերտ - աշակերտուհիներ,

Դպրոցական վերամուտի առիթով իմ հայրական թալադրանքն ու պատգամը ձեզի այս է, որ լինէք բարի եւ աշխատասէր աշակերտ - աշակերտուհիներ, սիրով եւ յարգանքով վարւէք միմեանց հետ եւ ուշադրութեամբ լսէք ձեր ուսուցիչների խօսքը, որովհետեւ նրանք սիրում են ձեզ եւ ուզում են որ դուք աշխարհի լաւագոյն աշակերտ - աշակերտուհիները լինէք։ Այս բոլորից վեր ամուր պահեցէք ձեր հաւատքն ու Աստծոյ խօսքը, որովհետեւ Դաւիթ մարգարէն ասում է։

« Խօսքդ ճրագ է քայլերիս, լուսաւորող ճամբաներիս». այո՛, Աստծոյ խօսքը կեանքի լոյս է, որ իմաստնացնում է պարզամիտների. Աստւածաշնչում կարդում ենք « Իմաստութեան աղբիւրը, բարձրեալ Աստծոյ խօսքն է, եւ նրա ճանապարները յաւիտենական պատգամներն են»։

Աստւածային լոյս ու առաջնորդութիւն եմ ցանկանում բոլորիդ։

ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com