Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Շաբաթ 22 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ռուսաստանից ժամանած 14 համալսարանի դասախօսներին։ Վերոնշեալները Իրան են եկած Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի միջոցով։

Գերաշնորհ Սրբազան հայրը լայնօրէն անդրադարձաւ իրանահայ եւ ի մասնաւորի Թեհրանի թեմի համայնքի կրօնական, եկեղեցական, մշակութային, ընկերային եւ կրթական հարցերին։ Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ իրանահայութեան մասնակցութեանը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին, որտեղ իր բաժին մասնակցութեամբ ունեցաւ նահատակներ եւ վիրաւոր ու ազատորդիներ, այնպէս որ քանի հարիւր ամեակներ Իրանում ապրող հայերը մէկ մասնիկն են Իրանի մեծ ժողովրդի։

Այնուհետ եղան հարցումներ նոյն շրջագծում, որտեղ այցելուները բաւարաւած թողեցին առաջնորդարանը։

Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կենտրոնի կողմից մասնակցում էին՝ Դկտ. Մոհամադ Ռեզա Քալան Ֆարիբային, Հոջաթոլէսլամ Սէյեդ Ալի Էմամզադէն եւ Զահրա Ռաշիդբէյգին, ովքեր վերջում յայտնեցին իրենց շնորհակալութիւնները ընդունելութեան եւ բացատրութիւնների համար։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ