ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

Քրիստոնէական պատմութեան առնչւած ամենակարեւոր դէպքերից մին է համարւում խաչվերացի տօնը, որը իր բովանդակութեամբ եւ էութեամբ մեծ նշանակութիւն է ներկայացնում իւրաքանչիւր հաւատացեալի համար եւ յատկապէս նրանից ճառագայթող խորհրդին, որ քրիստոնեայի համար յաղթանակի, զօրութեան, պատիւի, փառքի, կեանքի, ազատութեան, խոնարհութեան, ինքնընծայման, զոհողութեան, հաշտեցման, արդարացման, դէպի երկինք մուտք գործելու, անշահախնդիր ու անվերապահ սիրոյ եւ ներողամտութեան աստւածային զօրութիւնն է որ ներգործում է ամէն հաւատացողի մէջ, գօտեպնդում է, զօրացնում ու քաջալերում է եւ յուսադրելով՝ անխոչընդոտ առաջնորդում է դէպի յաւիտենական արքայութիւն եւ երանական կեանք։

Այո, այս իրողութեան ի տես էր, որ 7-րդ դարի սկիզբը Բիւզանդիոնի կայսրը բանակի գլուխ անցած արշաւում էր դէպի Պարսկաստան ազատագրելու համար գերեվարւած խաչափայտը։ Նա յաղթանակելուց ու ազատագրելուց յետոյ այն յաղթականօրէն տանում է Կ.Պոլիս եւ ապա հանդիսաւոր թափորով վեր բարձրացրած ի տես բոլորին տանում ու տեղադրում է երուսաղէմում։ Այս յաղթանակին իր շօշափելի ներդրումն է բերում նաեւ հայկական զօրագունդը Մժեժ Գնունու գլխաւորութեամբ։

Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնի կիրակի օրւան:
Արդարեւ այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր Ս. Պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզ:

Իսկ նոյն օրը երեկոյեան ժամը 5։00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ։ Բազմահարիւր հաւատացեալներ մասնակցեցին սոյն պատարագին։ եկեղեցական արարողութեանը նախագահեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ առաջնորդական փոխանորդ սրբազան Հօրն ու քահանայ հարերի։ Օրւայ պատարագիչն էր Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանը։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերից կազմւած երգչախումբը ղեկավարութեամբ՝ տկն. Կարինէ Մուրատեանի։

Իր քարոզում Առաջնորդ Սրբազան Հայրը Քրիստոսի կատարած փրկագործութեան միջից լայնօրէն անդրադարձաւ սուրբ Խաչի խորհրդին եւ իւրաքանչիւր հաւատացեալի կեանքում նրա ունեցած դերակատարութեանը եւ
ներազդեցութեանը մասին, ինչպէս նաեւ անդրադարձաւ օրւայ դէպքին առնչւած մանրամասնութիւններին հրաւիրելով ներկաներին, որ միշտ իրենց կեանքում խորը եւ անկաշկանդ հաւատով կառչած մնան Տիրոջ խաչափայտին եւ այն կանգուն եւ բարձր պահեն իրենց սրտում, հոգում եւ մտքում։

Պատարագի աւարտին Առաջնորդ Սրբազանի գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Վերացման Ս. Խաչի անդաստան թափորն ու աւանդական ռեհան օրհնութիւնը։ եւ յետ արարողութեան Արարատ մարզաւանի կանանց յանձնախումբը հիւրասիրեց ներկաներին։

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com