ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանրապետական մաղթանք, Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 27-րդ տարեդարձի առիթով

Կիրակի, սեպտեմբերի 21-ի առաւօտեան, Հայաստանի Հանրապետութեան անկախ պետականութեան վերականգնման 27-րդ ամեակի առիթով, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում, տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը:

Օրւայ պատարագի ընթացքում, որին ներկայ էին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան աշխատակազմը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, ազգային իշխանութեան եւ մարմինների ներկայացուցիչները, Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւեց Եռագոյն դրօշը:

Ապա թեմակալ առաջնորդը ողջունելով եւ շնորհաւորելով Հայաստանի Հանրապետութեան 27-րդ տարեդարձը, ընդգծեց՝ «Հանրապետական մաղթանք նշանակում է մեր հոգիներում վերակենդանացնել անկախութեան խորհուրդն ու գաղափարը եւ Հանրապետութեան հետ առնչւող ամէն վեհ սրբութիւններ»: «Հանրապետական մաղթանք նշանակում է մէկ անգամ եւս ուխտել շարունակել մեր ժողովրդի պահանջատիրական պայքարը յանուն մեր ամբողջական հայրենիքի»:

Իր քարոզի երկրորդ բաժնում թեմակալ առաջնորդն անդրադարձաւ Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի, Թեհրանի հայոց թեմում ծաւալած 7-ամեայ գործունէութեանը, ընդգծելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի տնօրինումով, Մակար Սրբազանը վերադառնում է Ս. Աթոռ Անթիլիաս, իր առաքելութիւնը շարունակելու նպատակով եւ յաջողութիւն մաղթեց Սրբազան Հօրը:

Վերջում առաջնորդական փոխանորդը քարոզելով օրւայ խորհրդի մասին, ընդգծեց, որ մեր ժողովրդի սրբազան արժէքներին ու գաղափարներին տէր կանգնելու համար անհրաժեշտ է անձնազոհութիւն եւ սեփական անձի նւիրաբերումը վեհ նպատակների իրականացման ճամբին: Սրբազան Հայրը վերջում իր երախտագիտութեան խօսքը յայտնեց ազգային իշխանութեանը եւ համայնքին:

Հանրապետական մաղթանքից եւ ՀՀ Եռագոյն դրօշի օրհնման արարողութիւնից յետոյ եկեղեցու երգեցիկ խումբը հնչեցրեց «Մեր Հայրենիք»:

Յաւարտ կրօնական արարողութեան՝ օրհնւած դրօշը յանձւեց դեսպանին:

Ապա ներկաները և Ազգային Առաջնորդարանի աշխատակազմը հրաժեշտ տալով Սրբազան Մակարին, յաջողութիւն մաղթեցին իրեն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com