Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի 18 սեպտեմբեր 2018-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Սասուն» Մանկապարտէզի տնօրէնուհի՝ տկն. Մադլէն Քէշիշեանին և Հայոց Ազգային «Գոհար» տղայոց դպրոցի տնօրէն՝ պրն. Վահէ Բաբայեանին:

Հանդիպմանը ներկայ էր նաև նախկին ուսուցիչ և ազգային գործիչ՝ պրն. Գէորգ Աբուլիանը:

Այցելուները եկած էին շնորհաւորելու Սրբազան Հօրը, իր քահանայական ձեռնադրութեան 50-ամեակի առիթով:

Այցելութիւնն առիթ եղաւ նաև խօսելու Սասուն Մանկապարտէզի 35-ամեակի ծրագրների վերաբերեալ: