Միջ-Խորհրդարանական Ուղղափառ Խորհրդարանի Անդամներն Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի սեպտեմբերի 25-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի դահլիճում ընդունեց ներկայ օրերին Թեհրան ժամանած Միջ-Խորհրդարանական Ուղղափառ Խորհրդարանի Անդամներին:Խորհուրը բաղկացած է յոյն և ռուս անդամներից:

Խորհրդի ընդհանուր քարտուղարն է պրն. Անդրէս Միխայէլիրիս և նախագահը՝ Սերգէյ Գաւրիլովը:

Առաջնորդ Սրբազան հայրը նախ ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, ապա համբերութեամբ լայն և լուսաբանիչ բացատրութիւններ տւեց ներկաներին հայութեան, թեհրանահայութեան և հայ եկեղեցու ու հայ ժողովրդի իւրայատկութիւնների մասին իբրեւ քրիստոնեայ ազգ Իրանում, շեշտելով, որ մեր կրօնն երբեք արգելք չի եղել մեր կեանքը իդիալականացնել այս երկրում:

Սրբազան հայրը նաեւ անդրադարձաւ իրանահայութեան մասնակցութեանը Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին, որտեղ իր բաժին մասնակցութեամբ ունեցաւ նահատակներ եւ վիրաւոր ու ազատորդիներ, այնպէս որ քանի հարիւր ամեակներ Իրանում ապրող հայերը մէկ մասնիկն են Իրանի մեծ ժողովրդի։

Ապա հիւրերը տարբեր հարցումներով դիմեցին Սրբազան հօրը, որոնց համար հակիրճ պատասխաններ ստացան:

Սոյն հանդիպման ներկայ էին Ռուսիոյ Դաշնութեան Արտակարգ և Լիազօր դեսպան՝ մեծարգոյ պրն. Լեւոն Ջաղարեանը, Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի և Հիւսիսային իրանահյութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, նոյն խորհրդարանում Իսֆահանի և հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ պրն. Ժորժիկ Աբրահամեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի փոխ-ատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանը և «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանն ու պատւիրակութեան պետական ընկերակիցները:

Վերջում Սրբազան հայրն հիւրերից ամէն մէկին նւիրեց «Թեհրանի Հայոց Թեմը» հրատարակութիւնից մի օրինակ։ Այնուհետ Սրբազան հայրը հիւրերին առաջնորդեց Ս. Սարգիս եկեղեցի, որտեղ բացատրութիւններ տւեց հայ եկեղեցու իւրայատկութեան և պատմութեան մասին: