Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութեան եւ «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի համագործակցութեամբ թւականիս սեպտեմբերի 27-ին, թանգարանի յարկի տակ բացումը կատարւեց ճարտարապետ՝ Արամազդ Նազարեանի գեղանկարչական ցուցահանդէսի:
Հանդիսութեանը, որին ներկայ էր Թ. Հ. Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, գնահատեց նման համագործակցութեան արդիւնքում կազմակերպւող միջոցառումները եւ ցուցահանդէսները, արժեւորելով գեղանկարիչ-արւեստագէտի նուրբ եւ մասնագիտական ճաշակը:
Միջոցառմանը ներկայ էին ազգային իշխանութեան, նաեւ ՀՃՃՄ-ի եւ «Արտակ Մանուկեան» թանգարանի հետ համագործակցող այլ ցուցասրահների ներկայացուցիչներ:
Թեմակալ առաջնորդի ձեռամբ՝ համագործակցող կողմերի պատրաստած գնահատագիրը յանձնւեց գեղանկարիչ ճարտարապետ Արամազդ Նազարեանին:
Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ հոկտեմբերի 8-ը:
Լուրը «Ալիք«-ից
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/1976-2018093001?tmpl=component&print=1#sigProId02a1b11bce