Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մշակոյթի Օրը և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Անւանկոչութեան Տօնը

Թարգմանչաց Տօնը, տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման:

Արդարեւ շաբաթ 13 հոկտեմբեր 2018-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որուն խորանի վրայ սպասարկում էին Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու Արժ. Տ. Վրթաննէս քհնյ. Բաբախանեանը։

Սրբազան հայրը քարոզի ընթացքին բացատրելով հայոց այբուբէնի գիւտի կարևորութեան մասին, ասաց. «Հայոց այբուբէնի գիւտը պարզ տառերի գիւտ չէր, այդ Աստծու մեր ժողովրդին փոխանցած մեծագոյն պարգևը և շնորհքն էր: Շնորհք, որով շնորհազարդւած մեր ժողովուրդը կարողացաւ աւետարանական ճշմարտութիւններն իր կեանքի ուղղեցոյցը դարձնել: Պարգև՝ որով նա լուսաւորւած ու պայծառացւած իր կեանքն ապրեց»։

Իր խօսքի մի այլ մասում Սրբազան հայրը շեշտեց հայերէն լեզւի կարևորութիւնը, որպէս միջոց հայ գրականութեան անդաստանից մուտքին, աւելացնելով՝ «Հայերէն տառերն եղան այն 36 աստիճանները, որով մեր ժողովուրն առաջնորդւեց յաւիտենականութեան: Երկրաւոր կեանքի մէջ էլ զօրացրեց նրան»:

Ապա անդրադառնալով անցնող օրերի ընթացքին, Հայաստանում տեղի ունեցած համագումարին, Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Հայաստանում 900 միլիոն ժողովրդին ներկայացուցիչները Հայաստանում վկայեցին Ս. Մեսրոպի գիւտի անզուգականութեան, վկայեցին Հայ Մշակոյթի մեծութեան, Աստւածաբոյր լինելու էութեան և իրենց խոնարհումով մի անգամ ևս արար աշխարհին, հայ ժողովրդին ինքնուրոյնութեան վկաները եղան»:

Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը կոչ ուղղեց հաւատացեալներին վերանորոգելու իրենց հաւատքն ու յանձնառութիւնը իրենց եկեղեցու հանդէպ եւ ըստ այնմ գործեն, Սրբազան հայրը ողջունեց նաեւ եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու քահանայից դասը, երգեցիկ խումբը, Եկեղեցական Կանանց Միութեանն ու ծխական ժողովրդին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Ս. պատարագին ներկայ էին քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ, պրն. Վարդան Վարդանեանը և հոծ բազմութիւն:

Յաւարտ Ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ