ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայ Գրքի Ցուցահանդէս

Ուրբաթ, հոկտեմբերի 12-ի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շրջափակում, հովանաւորութեամբ եւ գլխաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ Թ.Հ. Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի մեկնարկւեց Հայ Գրքի 16-րդ ցուցահանդէսը։

Ծրագրին ներկայ էին Հայաստանի հանրապետութեան մեծարգոյ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը եւ դեսպանատան անձնակազմը, Իրանի Իսլամական խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան մեծարգոյ պատգամաւոր՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի, Կրօնական Խորհրդի, Պատգամաւորական Ժողովի եւ ազգային այլ մարմինների ներկայացուցիչներ, քահանայից դասը եւ հոծ թւով հայրենակիցներ։

Ձեռնարկը սկսւեց Տէրունական աղօթքով։

Ապա յանձնախմբի ատենապետուհի՝ Օր. Անի Մանուկեանը բացման խօքով հանդէս գալով, ողջունեց ներկաներին և անդադարձաւ Թարգմանչաց Տօնի կարեւորութեան՝ դա որակելով հայ ազգի պահպանման կարեւորագոյն ազդակներից մէկը։ Ապա անդադարձաւ հայ գրքի ընթերցման կարեւորութեան։

Ընթացս ծրագրի, յաջորդաբար հանդէս եկան թեհրանահայ համայնքի արւեստից խմբերը առաւել եւս ճոխացնելով յայտագիրը։

Սկզբում հանդէս եկաւ դպրաց դասը՝ Որք Զարդարեցին օրհնութեամբ եւ Կիլիկիա երգով ղեկավարութեամբ Լուսինէ Միքայէլեանի եւ նւագարկութեամբ Մեղեդի Նազարեանի։ Ապա Հ.Մ. «Սիփան» Միութեան «Աւիւն» ասմունքի խումբը, ղեկավարութեամբ Արփի Ալավերդեանի կատարեց «Աշխարհի եօթ հրաշալիքներ» բանաստեղծութիւնը։ «Նարեկ Համոյթը» հանդէս եկաւ «Մարտում» եւ «Առաջին Զանգ» երգերով, ղեկավարութեամբ Գիտա Եասերիի։

Սասուն քաղաքամասի «Սասուն Մանկապարտէզ»-ի սաները, ղեկավարութեամբ Արփինէ Յարութիւնեանի հանդիսատեսներին առաւել խանդավառեցին «Մեսրոպ Մաշտոց», «Անուշիկ Աղջիկ» երգերով, այս հատւածը եզրափակւեց «Հայոց Աշխարհի լեռները» ասմունքով, Մոնթէ Յարութիւնեանի կատարմամբ։

Ապա Առաջին սաղմոսով ասմունքեց Արքայազն Միկոյեանը։

Ծրագիրը նաեւ օժտւած էր երաժշտական կատարումներով։ Առաջին բաժնում քնարով նւագարգեց Մերեդիթ Մովսէսեանը։ Եկրորդ բաժնում ջութակով հանդէս եկան Լառա Նազարեանը եւ Կարէն Իսայեանը։

Վերջում «Սասունցիների Պար» ասմունքով հանդէս եկաւ Սիփան Մկրտումեանը, որին յաջորդեց «Զարթօնք» պարախմբի ելոյթը, պարուսուցմամբ՝ Լոռետա Աւետիսեանի։

Աւարտին, Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Ս. Սարգսեանը բնաբան առնելով «Մեսրոպ Մաշտոց աղօթեց, մեզ տառեր շնորհեց», յիշեց ազգիս երկրորդ լուսաւորչին՝ Սուրբ Մեսրոպին եւ նրա գործունէութիւնը, ակնարկեց նաև, որ երեսուն վեց տառերը դարեր հանդիսացել են ամուր բերդ եւ զէնք ընդդէմ այլասերման ու օտարացման։
Սրբազան Հայր մէջբերելով Հաոյց պատմութեան դրւագներից մէկը, յիշեցրեց, որ Հայ Գիրն ու Գրականութիւնը առաւել կարժէն՝ քան աշխարհի բոլոր գանձերը։

Սրբազան Հայրը նաեւ քաջալերեց Յանձնախմբի աշխատանքները։

Վերջում ակնարկելով Սրբոց Թարգմանչաց եկեղեցու 50-ամեակին, հայ գիրքն ու եկեղեցին երկինք տանող ճանապարհ որակեց։

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչև կիրակի հոկտեմբերի 21-ը, Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում:

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ
Լուսանկարիչ՝ Արմոնդ Միրզախանեան (ACE FILM)

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com