Դպրոցական Աշակերտներն այցելեցին «Հայ Գրքի» ցուցահանդէս և մասնակցեցին Ս. Հաղորդութեան

Չորեքշաբթի, Հոկտեմբերի 17-ին, «Մարիամ» հաստատութեան օրիորդաց և տղայոց տարրական և միջնակարգ օղակի, «Մարիամ» Մանկապարտէզի նաև «Ակունք» կենտրոնի աշակերտ-ուհիներն այցելեցին Ս. Սարգիս եկեղեցու շրջափակում կազմակերպւած «Հայ Գրքի» ցուցահանդէսին: Նաև, ուսումնական նոր տարեշրջանի առիթով մասնակցեցին Ս. Հաղորդութեան, Աստւածային շնորհներով լիցքաւորւելու: