Թեհրանի հայոց թեմի առաջնորդն ու Ազգային Կենտրոնական վարչութեան անդամը այցելեցին «Ազդակ»

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանը եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային Կենտրոնական վարչութեան անդամ՝ Թովմաս Թովմասեանն երկուշաբթի, հոկտեմբերի 22-ին այցելեցին «Ազդակ»:

Տնօրէնութեան հետ տեղի ունեցած հանդիպումը կենտրոնացաւ թեհրանահայութեան դիմագրաւած խնդիրների, երկրի տնտեսական եւ քաղաքական իրավիճակի վրայ:

Առաջնորդ սրբազանը «Ազդակ»-ի գրադարանին նւիրեց Յովհաննէս Ա. քհնյ. Հաճեանի հեղինակութեամբ լոյս տեսած երկհատորը` «Հայոց տաժանքի ճամբաներով»-ը, որ լոյս էր տեսել Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով, Թեհրանում:

Գիրքը վկայագրութիւն է ժամանակակից պատմութեան ամէն ճակատագրորոշ շրջաններին: Հեղինակը փետրւարեան ապստամբութենից յետոյ հազարաւոր հայորդիների հետ կանցնի Թաւրիզ, ապա Թեհրան, ուր կը շարունակէ իր հոգեւոր-ազգային գործունէութիւնը մինչեւ մահ:

Գրքի երկրորդ հատորը լոյս է տեսել մեկենասութեամբ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանի, ի յիշատակ` Լիսպոնի հինգ նահատակների և իր քահանայական ձեռնադրութեան յիսնամեակի առիթով: