Անամարիա Եղիայեանը և Նելլի Եղիայեանը յաջողոցթեամբ աւարտին հասցնելով Թեհրանի նահանգային միջակումբային առաջնութիւնը, տուն բերեցին երկու արծաթէ և մէկ բրոնզէ մեդալներ:
Մրցոյթը տեղի ունեցաւ ուրբաթ, հոկտեմբերի 26-ին: «Բաշգահ-է Աւա-է ռազմ»-ում:
Եղիայեան քոյրերը մրցոյթին մասնակցել են «Ղադիր» ակումբը ներկայացնող թիմի կազմում, որտեղ եւ անց են կացնում իրենց պարապմունքները: Քոյրերը պարապել սկսել են շուրջ հինգ ամիս առաջ:
Կարմիր գօտի կրող Անամարիան առաջնութեան մինչև 12 տարեկանների տարիքային կարգում հասցրեց փայլել ե՛ւ Քաթա, ե՛ւ Կոմիտէ մրցաձեւերում, ընդորում նա երկուսն էլ աւարտին է հասցրել յաջողութեամբ, արժանանալով երկրորդ տեղի:
Նելլին 12 տարեկան է եւ ունի կապոյտ գօտի: Նելլին 12-ից 14 տարեկանների տարիքայինում հանդէս է եկել Քաթա մրցաձեւում, որտեղ գերազանցելով մրցակից-ներին, եզրափակել է լաւագոյն եռեակն արժանանալով բրոնզի:
Աղջիկներն ապրում են Սարդարապատ քաղաքամասում: Սովորում են հայոց ազգային «Արարատ» դպրոցում:
Լուրը՝ «Ալիք»-ից
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/2040-2018103103?tmpl=component&print=1#sigProIda4f80630fa