ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հանդիպում Կրօնի ուսուցիչ-ուհիների հետ

Հինգշաբթի, 2018 թւի նոյեմբերի 1-ի կէսօրին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հանդիպում ունեցաւ մեր հայկական դպրոցների կրօնի ուսուցիչ-ուհիների հետ:

Հանդիպման ներկայ էին Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի պատասխանատու՝ Շաքէ Եղիայեանը և Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ատենապետուհի՝ Անի Մանուկեանը:

Սրբազան Հայրն ողջունեց ներկաներին, շնորհակալութիւն յայտնեց իրենց պատրաստակամութեան համար և յայտնեց, որ կրօնի դասաւանդումն ամենանւիրական գործն է, որովհետև դրանով մենք նոր սերնդին պիտի փոխանցենք Աստւածաշնչական ճշմարտութիւնները և հետևաբար ուսուցիչն ինքը բաց դասագիրք պիտի լինի:

Այնուհետ ուսուցիչները յայտնեցին իրենց որոշ դժւարութիւնները և որոշ դասագրքերի բովանդակութեան փոփոխութեան անհրաժեշտութիւնը:

Սրբազան Հայրը յայտնեց, որ ներկայ դպրոցական տարեշրջանին ամբողջացնեն իրենց թելադրութիւններն ու առաջարկութիւնները, որի հիման վրայ հնարաւոր պիտի լինի դասագրքերի վերատեսութիւնը:

Խօսւեց նաև ուսուցիչ-ուհիների դասապահերը գնահատման կերպերի մասին:

Վերջում Սրբազան հայրը կրկին անգամ իր գնահատանքը յայտնեց ներկաներին և իւրաքանչիւրին նւիրեց «Հայոց Տաժանքի Ճամբաներով» երկհատոր գրքից, ինչպէս նաև «Յովհաննէ Առաքեալի Երեք Ընդհանրական Նամակները» գրքիս մէկական օրինակ:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com