Հոլանդիայի Կարմիր Խաչի Օժանդակութիւնները 1960-ական թւականներին

Հոլանդիայի Կարմիր Խաչը մեծ օժանդակութիւն ցուցաբերեց Իրանի Բուին Զահրայի շրջանում 1962-ի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի աղէտեալներին օգնութիւն ցուցաբերելու աշխատանքներին։

Այս աշխատանքում Հոլանդիայի թագաւորական ընտանիքն իր ուղղակի ներդրումն ունեցաւ ժամանակի թագուհու դերակատարութեամբ, այնպէս որ թագուհին ինքը անձամբ այցելեց Իրան եւ երկրաշարժի շրջանը։

Պրն. Դիանգը, որ Հոլանդիայի Կարմիր Խաչի ներկայացուցիչն էր տարիներ ուղղակիօրէն հսկեց իր երկրի կողմից ցուցաբերած օժանդակութիւններին։ Պրն. Դիանգին օժանդակելու համար, Թեհրանի Հայոց Թեմի կողմից գործուղղւեց Արմէն Յովհաննիսեանը (յայտնի Ճուտիկ խան անունով, որը լաւատեղեակ էր Ղարաղանի շրջանին ընդհանրապէս եւ հայաբնակ գիւղերին մասնաւորաբար նաեւ սերտ յարաբերութիւն ունէր բնակչութեան հետ)։

Պրն. Դիանգը նախ Աբեգարմի շրջանում կառուցեց բնակարաններ տեղացի ժողովրդի համար, ապա հայկական Չանաղչի գիւղում վերանորոգեց հայկական եկեղեցին, որի հիմքերի տակից դուրս բերւեց մի հին աւետարան, որը ժամանակի լուսահոգի առաջնորդ Տ. Արտակ Մանուկեանի կողմից ուղարկւեց Հայաստանի Մատենադարան։

Պրն. Դիանգը Չանաղչի գիւղում կառուցեց նաեւ բաղանիք։

Հոլանդիայի Կարմից Խաչը նաեւ Թեհրանի Զարքեշ հայկական թաղամասում կառուցեց թւով 24 բնակարաններ, որոնք յանձնւեցին Չանաղչի գիւղում իրենց տները աւերւած հայ ընտանիքներին։