Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայաստանի գլխաւոր դատախազն Ազգային Առաջնորդարանում

Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը: Ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երէկ նոյեմբերի 14-ի երեկոյեան հիւրերը այցելեցին ազգային առաջնորդարան:

Թեմակալ առաջնորդը ողջունելով հիւրերին խօսեց իրանահայ եւ ի մասնաւորի՝ Թեհրանի հայկական համայնքի դրւածքի, կազմակերպութիւնների, միութիւնների, հաստատութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ աշխատանքների եւ ծառայութիւնների մասին ու կարեւորութեամբ անդրադարձաւ Իրան-Հայաստան սերտ յարաբերութիւնների առաւել ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխաւոր դատախազը անդրադառնալով Իրան-Հայաստան բարեկամական կապերին ընդգծեց. «Իմ պարտքն եմ համարում վերահաստատելու այսօրւայ մեր քաղաքական իշխանութեան յստակ բարեկամական վերաբերմունքը Իրանի Իսլ. Հանրապետութեան նկատմամբ եւ անկախ ամէն տեսակ աշխարհաքաղաքական զարգացումներից, մեծ է շահագրգռութիւնը առաւել զարգացնելու, առաւել խորացնելու մեր պատմական յարաբերութիւնների բարեկամական բնոյթը: Իհարկէ իմ առաքելութիւնը ոչ քաղաքական բնոյթի է եւ այն մասնաւորապէս մեր մասնագիտական դաշտում է եղել»:

Նա ընդգծեց. «Այսօր մենք իրաւական փոխգործակցութեան պրոցեսների մէջ ամենաշատ շրջանառութիւնը ըստ էութեան ունենք Իրանի Իսլ. Հանրապետութեան հետ: Անցեալ տարի նոյեմբերին, երբ առիթ ունեցայ Սանկ Պետերբուրգում ծանօթանալու Իրանի Իսլ. Հանր. գլխաւոր դատախազի հետ, այդ ժամանակւանից ծնւեց միտք, որ անպայման պէտք է ունենանք փոխայցելութիւններ, առաջինը ես եմ այցելել, մենք երկու ժամ շատ անկեղծ քննարկում ենք ունեցել եւ իւրաքանչիւրիս համար տեսանելի խնդիրները բարձրաձայնելով եւ այդ խնդիրների լուծման համար մեր պատկերացումները ներկայացնելով, կարեւոր ձեռքբերում ունեցանք եւ երկու տարիների մեր համագործակցութեան ծրագրի հարցով պայմանագիր ստորագրեցինք, որը ենթադրում է տարեկան չորս միջոցառումներ իւրաքանչիւր տարի երկու միջոցառում, մէկը Հայաստանում, միւսը Իրանում, կունենանք նաեւ աշխատակիցների փոխայցելութիւններ: Սա ամենաարդիւնաւէտ մեթոդն է համագործակցութեան օպերատիւութիւնը եւ արդիւնաւէտութիւնը ապահովելու համար: Յուսամ, որ այսօրւայ բարձրացւած խնդիրները ըստ էութեան եւ մեր արդէն իսկ ձեռնարկած քայլերը մեծ արդիւնքներ կը տան, որովհետեւ մեր պարտքն է, որպէս պետական պաշտօնեայի ձեռնարկել ամէն ինչ, որ Իրանում գտնւող Հայաստանի քաղաքացիների, նաեւ մեր հայրենակից հայերի հետ կապւած իրաւական գործընթացների ժամանակ մենք յստակ կունենանք ուղղութիւններ, թէ ում հետ ենք համագործակցելու, երբ, ինչպէս ենք համագործակցելու, որ որեւէ իրաւունքի խախտման փաստ չունենանք»: Գլխաւոր դատախազը անդրադառնալով աշխարհաքաղաքական ներկայ պայմաններին ընդգծեց. «Թէեւ քաղաքական որոշումների պատասխանատուն չեմ եւ աշխատել եմ առաւելագոյնս մնալ խիստ մասնագիտական դաշտում, բայց իմ տարիների փորձառութեամբ կարող եմ վստահաբար ասել, երբ միջպետական կամ ցանկացած աշխարհաքաղաքական իրադրութիւնում Հայաստանը պիտի դիրքաւորւի, բնականաբար ամէն պետութեան համար առաջին պայմանը դա իր պետական շահն է, մեզ համար, վստահեցնում եմ ձեզ՝ այդ պետական շահ ասւածը, իր մէջ շատ մեծ չափաբաժին ունի, այդ պետութիւնում գտնւող հայկական համայնքի շահը: Մենք չենք կարող որեւէ իրադրութիւնում պետական շահ գնահատել, չնկատելով կոնկրետ այդ երկրում գտնւող հայերի, հայկական համայնքի շահը»:

Հանդիպմանը արտայայտւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ով խորհրդարանի դատական յանձնաժողովի անդամ է:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ