ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Ազգային հայրենասիրական երգերի փառատօնը՝ «Սուքերեան» սրահում

Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին նւիրւած Թեհրանի հայոց թեմի ծրագրերի շարանում երէկ նոյեմբերի 14-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում տեղի ունեցաւ Ազգային հայրենասիրական երգերի փառատօն:

Փառատօնի նախաձեռնութիւնը վերապահւած էր Հայաստանի Առաջին Հանրապետութեան հաստատման հարիւրամեակի Թեհրանի կենտրոնական յանձնախմբին եւ փառատօնի մեկնարկը կատարւել էր նոյեմբերի 8-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ:

Միջոցառումը, ոչ միայն երգերի կատարում էր, այլեւ մեկնարկին ցուցադրւեց փաստա-վաւերագրական տեսաֆիլմ եւ ազատագրական շարժման մասին ասմունքային կատարմամբ:

Աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ թեմակալ առաջնորդը կարեւորելով այն հանգամանքը, որ Հայաստանի պետականութեան հաստատման 100-ամեակը կարելի չէ սեղմել մի քանի ձեռնարկներով, այլ ամեակը պէտք է ընդհանրապէս ուղեկցի մեր կեանքին, որովհետեւ հայրենիքը իր անկախութեամբ կազմում է ե՛ւ մեկնակէտը, ե՛ւ նպատակակէտը իւրաքանչիւր հայորդու:

Փառատօնը կրկնւելու է նոյեմբերի 22-ին Հ. Մ. «Սիփան» միութեան յարկի տակ:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com