ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԴՊՐԱՑ ԴԱՍԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Հովանաւորութեամբ՝ Թեհրանի Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ հրաւէրով՝ Թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի, ուրբաթ, 23 նոյեմբեր, 2018-ի յետմիջօրէի ժամը 5։00-ին, տեղի ունեցաւ Թեմիս դպրաց դասերի համագումարը, նիւթ ունենալով «Դպրաց Դասերի Առաքելութիւնը»։

Համագումարի սկզբնաւորութեան, Առաջնորդ Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին, իր ուրախութիւնը յայտնեց, Թեմում՝ երգեցիկ դպրաց դասերի նւիրումին եւ ծառայութեան ոգու առաւել զարգացման համար։ Ապա, մատնանշելով ծառայական կեանքի բազմաթիւ հարցերին, ասաց. «Աստւածահաճոյ ձեր ծառայութիւնը, օրինակելի եւ վարակիչ պէտք է դարձնէք, որպէսզի ձեր երգեցողութեամբ կարողանաք թափանցել հաւատացեալների ներաշխարհից ներս, ներգործելով նրանց հոգուն, մտքին ու ողջ էութեանը վրայ։ Դպրաց Դասերում երգելը, Աստծու անունը փառաբանելուց եւ Նրա Թագաւորութիւնը հռչակելուց յետոյ, ձեզ համար լաւ առիթ է երաժշտական ձեր գիտելիքներն ու կատարողական ձեր հմտութիւնները բարելաւելու։ Ձեր երգեցողութիւնը ձեր իսկ երջանկութեան համար պէտք է լինի»։

Իր խօսքի երկրորդ բաժնում, Առաջնորդ Սրբազան Հայրը կատարեց մի քանի մատնանշումներ, այսպէս.

- Ո՛ւր եւ ո՛ր Եկեղեցում էլ որ լինէք, պէտք է նախ ձեր կեցւածքով եւ իրարու հետ մեր անմիջական շփումներով լինէք օրինակելի եւ ներշնչող։

- Ո՛ւր եւ ո՛ր Եկեղեցում էլ որ լինէք, պէտք է Հայ Եկեղեցում ծառայող հաւատացեալի նախանձախնդրութեամբ բարձրանաք վերնատուն եւ մասնակցէք Սուրբ Պատարագի երգեցողութեան։

- Երգեցիկ խմբերի առաջնորդներն ու անդամները, պէտք է հիւր երգողներին դիմաւորեն Քրիստոնէական ամենապատասխանատու գիտակցութեամբ եւ մանաւանդ Քրիստոնէական սիրով։

- Որպէս Հայ Եկեղեցում ծառայող դպրաց դասեր, պէտք է իմանաք, որ բոլորդ էլ, նո՛յն եւ մէկ Եկեղեցու անդամներն էք եւ իւրաքանչիւրդ ձեր Եկեղեցու միջոցով էք մատուցում ձեր ծառայութիւնը։

Կարճ ընդմիջումից յետոյ, «Դպրաց Դասերի կարեւորութիւնը մեր կեանքի մէջ» թէմայի շուրջ արտյատուեց Գերշ. Տ. Մեղրիկ Եպիսկ. Բարիքեանը։

Սրբազան Հայրը, բանախօսութեան առաջին բաժնում, ներկայացրեց երգեցիկ դպրաց դասերի համար չորս կարեւոր գործառնութիւններ.-

01. Երգչախումբը հոգեւոր երգերի եւ նոյնիսկ դժւար երգերի կատարումով մասնկից եւ աղբիւր է դառնում հաւատացեալի ներշնչմանը։
02. Երգչախումբը բացի կատարողական արւեստից, մասնակից է Եկեղեցու հոգեւոր առաքելութեան։
03. Երգչախումբը մասնակից է Քրիստոնէական հաւատքի ձեւաւորման գործընթացին։
04. Երգչախումբը միջոց է Աստծու եւ մարդու միջեւ երկխօսութեան։

Բանախօսութեան առաջին բաժնի աւարտին տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն, Թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի կողմից:

Սրբազան Հայրն իր խօսքի մի մասում ասաց. «Դպրաց դասերը երգելիս, Հոգեւոր դաստիատակութեան ուսուցում են փոխանցում, որովհետեւ Աստծու խօսքն ու մեր հայրերի ուսուցումներն են, որ փոխանցում են հաւատացեալներին, Աստծու զոհագործման կատարեալ պատկերացումը տալով բոլոր ներկաներին»։

Սրբազան Հայրը յիշեցրեց, որ դպրաց դասերը «Խրախուսում եւ քաջալերում են, սիրտ են տալիս ու ոգեւորում են հաւատացեալներին, մնալու Աստծու օրհնութեան ներքոյ։ … Նրանք նշանաւոր «բանախօսներ» են … եւ երբեմն աւելին են անում քան պատարագիչն ու քարոզիչը։ Արդարեւ, Դպրաց Դասերը քահանայի կամ հովւի ծառայութիւնը աշխուժացնում են»։

Ի վերջոյ սրբազան Հայրն Աստւածաշնչից օրինակներ բերելով, ասաց. «Չմոռանանք, որ Դպրաց Դասերը երկինքի արքայութեան արտացոլացումն են։ Նրանք ներկայացնում են երկինքի հրեշտակներ»։

Կարճ դադարից յետոյ, տեղի ունեցան հարցադրումներ, որոնց պատասխանեցին Առաջնորդ Սրբազան Հայրն ու Բանախօս Սրբազանը։

Համագումն իր աւարտին հասաւ Առաջնորդ Սրբազան Հօր Աղօթքով եւ օրհնութեամբ։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com