Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի գլխաւորութեամբ, Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդն իր նախաձեռնած հանդիպումների շարանն է ունեցել հայոց ազգային դպրոցների և մանկապարտէզների ծնողական Խորհուրդների հետ:
Սոյն առիթով, նոյեմբերի 3-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում հրաւիրւել էին հայոց ազգային բոլոր դպրոցների ծնողական խորհուրդների անդամ-ուհիները:
Իսկ նոյեմբերի 13 –ին, Հ.Մ. «Նայիրի» Միութեան «Սուքերեան» սրահում հանդիպման էին հրաւիրւել ազգային մանկապարտէզների ծնողական խորհուրդների անդամ-ուհիները:
Հանդիպումների ընթացքում քննարկւեցին ծնողներին յուզող խնդիրները և առաջարկները:
Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ