ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Տարիներ առաջ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը, թեմիս 65 տարեկանը բոլորելած հայրենակիցներին ընձեռեց օգտւել Ա. Աւետիսեան Բուժարանի բժշկական անվճար սպասարկութիւններից, ստանձնելով հոգալ այդ սպասարկութիւնների ծախսերը։

Երկրում տիրող տնտեսական պայմանների եւ առողջապահութեան հիմնարկների տարբեր եւ յատկապէս բարեգործական բուժարանների սակագներով (تعرفه های درمانگاههای خیریه) առաջնորդւելու պարտադրանքների պատճառով այլեւս հնարաւոր չէ նախկինի պէս շարունակել եւ ստիպւած Ա. Աւետիսեան Բուժարանում 65 տարեկանից վեր հայրենակիցների անվճար սպասարկութիւնները դադարեցւելու են 2019-ի Յունւար 1-ից սկսեալ։

Թ. Հ. Թ. Թեմական Խորհուրդը ելնելով իր սկզբունքներից եւ բարոյական յանձնառութիւնից պատրաստ է կարողութեան սահմաններում օժանդակել հայրենակիցներին, սակայն ներկայ կարգավիճակն ու պայմանները այլեւս նախկին կարգով աշխատելը հնարաւոր չլինելով նոյնութեամբ շարունակելու է Թ.Հ.Թ. Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի բժշկական օգնութիւնների աշխատանքը առանց տարիքի սահմանափակման եւ Ա. Աւետիսեան Բուժարանի բժշկական անվճար սպասարկութիւնների նոր քաղաքականութիւն ծրագրելու պարագային տեղեակ կը պահւի մեր յարգելի եւ հաւատացեալ ժողովուրդին։

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ