Հանդիպում Սրբազան Հօր Հետ

Երեքշաբթի դեկտեմբերի 11-ի միջօրէին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանին, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանին և փոխատենապետ՝ պրն. Վարուժ Յովհաննիսեանին և «Ալիք» Հաստատութեան ներկայացուցիչ՝ պրն. Սուրիկ Աբնուսեանին:

Հանդիպման քննարկւեցին գաղութը յուզող ազգային, եկեղեցական որոշ հարցեր:

Նաև առիթ եղաւ խօսելու յառաջիկայ գումարւելիք Պատգամաւորական Ժողովում քննարկւող որոշ հարցերի շուրջ: