Այցելութիւն Առաջնորդարան

Շաբաթ դեկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ և գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին, ում ուղեկցում էին իր ամուսին՝ դոկտ. Արմէն Ադամեանը և օր. Ալինա Թարվերդեանը:

Տկն. Բաղդասարեանն եկած էր յատուկ շնորհակալութիւն յայտնելու Առաջնորդ Սրբազանին, դեկտեմբերի 7-ին, Թեհրանի «Միլադ» աշտարակում տեղի ունեցած իր գեղանկարչութիւնների ցուցահանդէսի բացման արարողութեանե որտեղ իր ներկայութեանբ, Սրբազան Հայրը յատուկ փայլ պարգևեց ցուցահանդէսին: