Աշխարհատեսների Միութեան Վարչութեան Անդամների Այցելութիւնն Առաջնորդարան

Շաբաթ դեկտեմբերի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Զէյթիւն քաղաքամասի Աշխարհատեսների Հայկական Կենտրոնի Վարչութեան անդամներին:

Խումբե եկած էր Սրբազան Հօրը տօնական օրերի առիթով շնորհաւորելու, նաև զեկուցելու իրենց աշխատանքների մասին:

Կենտրոնի աշխատանքները ընդգրկում են ուխտագնացութիւնների կազմակերպում, առողջապահական և մասնագիտական դասախօսութիւնների կազմակերպում, ինչպէս նաև ձեռագործների ու գեղարւեստի հետ կապւած նիւթերի մատուցում:

Սրբազան Հայրը գնահատեց իրենց գործունէութիւնը և մեծապէս յաջողութիւն մաղթեց նրանց, նաև իր շնորհաւորանքները յայտնեց իրենց տօնական օրերի առիթով: