«Ակունք» Կենտրոնի Ցուցահանդէս-Վաճառքի բացում

Չորեքշաբթի դեկտեմբերի՝ 19-ի երեկոյեան «Ակունք» կենտրոնի տարեկան ցուցահանդէս-վաճառքի բացմումը կատարւեց:

Միջոցառման սկզբում սաները դիմաւորեցին Սրբազան Հօրը աւանդական աղ ու հացով, այնուհետեւ բացումը կատարւեց Սրբազան Հօր ձեռմամբ:

Բացմանը ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կողքին, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Աւետարանական Եկեղեցու հոգևոր հովիւ, Վեր. Սերգէյ Մատթէոս Շահվերդեանը, Թ.Հ.Թ Թեմական խորհրդի ներկայացուցիչները, միութիւնների և Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչները, բարերարներ եւ հոծ բազմութիւն:

Ցուցահանդէսում ներկայացւած էին, կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, որոնք հիմնականում սաներն են պատրաստում, որպէս մէկամեայ աշխատանք:

Ցուցահանդէս-վաճառքի նպատակն է՝ լայն հասարակութեանը ներկայացնել կենտրոնի երեխանների կարողութիւնները, խթանելով նրանց ձեռքի աշխատանքների վաճառքին եւ նպաստելով նրանց հասարակութեան մէջ ինտեգրմանը: