Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Իրանի Հայ արհեստաւորների եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնների համատեղ միջոցառում՝ նւիրւած ՀՀ Անկախութեան 100-ամեակին

Եթէ չլինէր 100 տարիներ առաջ ի գին ահռելի զոհողութիւնների հիմնադրւած Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, այսօր չէինք կարող նշել երկրորդ Անկախ Հանրապետութեան 27-ամեակը: ՀՀ Անկախութեան 100-ամեայ յոբելեանի նշումը, որը իրականացաւ հայաշխարհում այս տարւայ ամբողջ կտրւածքով, բազմազան միջոցառումներով նշանաւորւեց նաեւ Թեհրանի հայկական համայնքում:

Այս անգամ Իրանի Հայ արհեստաւորների եւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւնները միասնաբար տօնեցին Հայաստանի Հանրապետութեան հռչակման 100-ամեակը՝ Առաջին Հանրապետութեան կաղնին հանդիսացող Արամ Մանուկեանի համանուն սրահում: Միջոցառում, որը կարելի է համարել 100-ամեակի եզրափակիչ ծրագիր:
Գեղարւեստական յայտագրով յագեցած հանդիսութիւնը մեկնարկեց «Մեր Հայրենիք» հիմներգով եւ Անկախութեան 100-ամեակին ու Արամ Մանուկեանի յիշատակին նւիրւած փաստավաւերագրական ֆիլմի ցուցադրութեամբ: Գեղարւեստական յայտագրի հիմնական բաժնում տեսաֆիլմով ներկայացւեց իրանահայ բանաստեղծ Վարանդի գրչին պատկանող «Զինադրօշ» գիրքը եւ բանաստեղծի կենսագրական տւեալները:

Իրանում որպէս Անկախ Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ով ընդգծեց «Դարերի ընթացքում հայ քաղաքական միտքը հայութեան մտածողութիւնը եւ հոգեբանութիւնը, ծանր եւ բարդ ճանապարհ է անցել: Մակընթացութիւններ են եղել, տեղատւութիւններ են եղել եւ բարդ պատմութեան ընթացքում մեր ժողովուրդը շատ բան է տեսել»: Դեսպանը անդրադառնալով Հայաստանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական բարդ դիրքին, իրավիճակին եւ անցած ուղուն ընդգծեց, որ հայ ժողովրդի անցած ճանապարհի գնահատականը խիստ դրական է, որովհետեւ հայ ժողովուրդը գոյատեւել եւ այսօր ունի անկախ պետականութիւն եւ պետութիւն: Նա շեշտեց, որ հայ ժողովրդի պատմութեան ընթացքում առաջին հանրապետութեան ստեղծումը ամենաէպոխալ եւ ամենադարաշրջանային երեւոյթներից մէկն է համարւում եւ շեշտեց. «Առաջին Հանրապետութիւնը իսկապէս կարեւոր էր, թէեւ կարճ ժամանակաշրջան ունեցաւ եւ դրան յաջորդեց խորհրդային Հայաստանը, սակայն պիտի ասեմ, որ խորհրդային Հայաստանի բազան եւ ժառանգութիւնը եղել է առաջին հանրապետութիւնը: Դաշնակցութեան ստեղծած կառավարութիւնը, այնպիսի բազա ստեղծեց, որի վրայ հետագայում կարողացաւ զարգանալ խորհրդային Հայաստանը:

Այսօրւայ անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, դաշնակցական իշխանութեան եւ այդ օրերի ժողովրդի տառապանքի եւ հետագայում խորհրդային Հայաստանի ժողովրդի ստեղծածի արդիւնքն է»: Նա վստահութիւն յայտնեց, որ այսօր, այս բարդ, բայց միաժամանակ լաւատեսական ժամանակաշրջանում մեր իշխանութիւնները, մեր ժողովուրդը եւ մեր քաղաքական կուսակցութիւնները իրենց մէջ իմաստութիւն կը գտնեն միասնական կերպով այս ելակէտային կարեւոր հանգրւանից մեր ժողովրդին տանել յաղթանակների ճանապարհով:

Օրւայ գեղարւեստական յայտագրին Վարանդի «Զինադրօշ» հաւաքածոյից ասմունքային յաջող կատարումներով ելոյթ ունեցաւ Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Լուսաբեր» եւ Հ. Մ. «Սիփան» միութեան «Նոր Դար» ասմունքի խմբերը, ղեկավարութեամբ Անժէլ Մինասեանի: Կենդանի երաժշտական կատարումներով ազգային-յեղափոխական երգերի շարանով ելոյթ ունեցաւ Ռոմիկ Ազիզեանը, երաժշտական կատարումները համեմւած էին համապատասխան տեսաֆիլմերի ցուցադրութեամբ: Իսկ բանաստեղծ Վարանդի կենսագրական տւեալները եւ գիրքը ներկայացնող ֆիլմը պատրաստել էր Ռոբերտ Վարդանեանը:

Օրւայ միջոցառմանը ներկայ էին ՀՀ Գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը, ով Թեհրան է հրաւիրւել Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 128-ամեակի առիթով որպէս օրւայ բանախօս, «Ալիք» հաստատութեան ներկայացուցիչը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիրը, ազգային իշխանութեան ու մարմինների ներկայացուցիչներ, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը եւ մեծ թւով հայրենակիցներ:

Միջոցառման եզրափակիչ խօսքը վերապահւած էր Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Թեմակալ առաջնորդը ընդգծեց. «Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակի առիթով, երբ փորձում ենք տօնակատարութիւնից մեզ փոխանցւող խորհրդի մասին մտածել, ենթադրում եմ, որ մենք բոլորս էլ որոշ յանձնառութիւնների տակ ենք ընկնում եւ որոշ մարտահրաւէրների առաջ ենք կանգնում: Անկախութիւնը եւ անկախութեան խորհուրդը մարդ արարածի մարդկային եւ աստւածային իրաւունքն է եւ ազատութիւնը մարդուն վերադարձնում է իր ինքնուրոյնութեանը եւ մարդկայնութեանը»: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Հայաստանի անկախութիւնը հիմնաւորւել է մեր պատմութեան ընդմիջից եւ այն սկսել է ոչ միայն 1918-ի մայիսից, այլ Յովսէփ Էմինով, Իսրայէլ Օրիով եւ պատմութեան հոլովոյթով զարգացած յանգել Սարդարապատեան յաղթանակով:

Սրբազան Հայրն անդրադառնալով խորհրդային տարիներին Հայաստանի Առաջին Հանրապետութեան նկատմամբ եղած վերաբերմունքին, ընդգծեց, որ երկամեայ Հայաստանի անկախ հանրապետութիւնից յետոյ սակայն 70 տարիներ շարունակ այդ անկախութիւնը ուրացւեց, աղաւաղւեց, որի հետեւանքները մինչեւ օրս կրում ենք, եւ վերջին 25 տարին քիչ է որպէսզի Հայաստանի 100-ամեայ պատմութիւնը եւ մեր ժողովրդի մղած պայքարը բիւրեղացւած ձեւով ներկայացւի: Թեմակալ առաջնորդը նշեց, որ մեր ժողովուրդը երբեք չի ընկճւել դժւարութիւնների դիմաց, այլ դժւարութիւնները աւելիով են կոփել մեր ժողովրդին եւ շեշտեց, որ Հայաստանի անկախութեան հարիւրամեակի ոգեկոչումը հայ ժողովրդի եւ ի մասնաւորի սփիւռքահայութեան համար ունի հետեւեալ խորհուրդը, որը ամբողջական Հայաստանի գաղափարն է, եւ անհրաժեշտ է այն մեր ամենօրեայ կեանքի մասը կազմենք: Թեմակալ առաջնորդը մէջբերում կատարելով Սիմոն Վրացեանին ընդգծեց, որ վարչաձեւերը ժամանակաւոր երեւոյթներ են, յաւերժական են ազգերն ու հայրենիքները, յաւերժական է ազատատենչ հայ ժողովուրդը, որ մահւամբ մահը կոխրտեց:

Յատկանշական է, որ դահլիճում կազմակերպւել էր Հայաստանի 100-ամեայ պատմական հոլովոյթը պատկերող լուսանկարների ցուցահանդէս:

Վերջում կազմակերպւել էր ընդունելութիւն:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com