ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Կրօնական փոքրամասնութիւնների դերակատարութիւնը քննարկւեց «Յեղափոխութեան շաբաթ օրերը» միջոցառման ընթացքում

Իսլամական յեղափոխութեան 40-ամեակի մեծարման ժողովրդային նախաձեռնութեան մտայղացմամբ եւ կրօնական փոքրամասնութիւնների մի խումբ ներկայացուցիչների մասնակցութեամբ Թեհրանի քաղաքապետարանի հասարակական ու մշակութային տեղակալութեան «Իւան Շամս» դահլիճում կայացաւ «Իսլամական յեղափոխութիւն եւ միաստւածային կրօնների հետեւորդների չորս տասնամեակ միասնականութիւնն ու սրտակցութիւնը» թեմայով «Յեղափոխութեան շաբաթ օրերը» խորագրով քննարկումների շարանից 36-րդ նիստը, որի ընթացքում ելոյթ ունեցան քրիստոնեայ, հրեայ եւ զրադաշտական համայնքների հոգեւորականներն ու ներկայացուցիչները:

Միջոցառման սկզբում ելոյթ ունեցաւ «Յեղափոխութեան շաբաթ օրերը» քննարկումների շարանից 36-րդ նիստի կոմիտէյի քարտուղար Էընայաթ Ռէզայի Փուրը եւ յայտարարեց, որ «Յեղափոխութեան շաբաթ օրերը» խորագրով քննարկումների 40 նիստերի նպատակն է քննարկել, մեծարել ու հանրութեան սեփականութիւնը դարձնել իսլամական շքեղ յեղափոխութեան նւաճումները:

Ղոմի Կրօնների ու դաւանանքների համալսարանի տնօրէն Սէյէդ Աբոլհասան Նաւաբն իր բանախօսութեան ընթացքում անդրադառնալով այն կէտին, որ Իրանը վաղեմի շրջաններից կրօնների օրրանն է եղել, կրօնների երկխօսութիւնն ու կրօնական ուսումնասիրութիւնների ընդլայնումը համարեց յետյեղափոխութեան շրջանի պատմութեան երկու փայլուն էջերը եւ նշեց, որ աշխարհում կրօնների միակ համապարփակ համալսարանը գործում է Իրանում:

Նաւաբն ընդգծելով բոլոր կրօնների ու դաւանանքների հանդէպ յարգանք ցուցաբերելու անհրաժեշտութիւնը յիշեցրեց, որ ԻԻՀ Սահմանադրութիւնը պաշտօնապէս ճանաչել է կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները եւ այդ պատճառով էլ միաստւածային կրօնների հետեւորդներն Իսլամական խորհրդարանում պատգամաւորներ ունեն:

Միջոցառման յաջորդ բանախօսն Իրանի հայ կաթողիկէ համայնքի առաջնորդ գերապայծառ Տէր Սարգիս Արք. Դավիդեանն էր, որը մեծարելով ԻԻՀ հիմնադրի եւ պարտադրեալ պատերազմի նահատակների յիշատակը կրկին ընդգծեց ազգային շահերի հանդէպ Իրանի կաթոլիկ համայնքի հաւատարմութիւնը եւ յաւելեց, որ միաստւածային կրօնների հետեւորդներն Իրանում ազատօրէն օգտւում են բոլոր հնարաւորութիւններից:

Իրանի ասորի համայնքի կողմից ելոյթ ունեցաւ Ասորի արեւելեան եկեղեցու առաջնորդ Արք. Մառներսէյ Բենիամինը: Նա յեղափոխութեան մեծարգոյ առաջնորդի հրահանգով մուսուլմանների հետ կրօնական փոքրամասնութիւնների արնեգնի հաւասարեցումը, ՆԳ նախարարութեան մօտ ասորական միութիւնների պաշտօնական գրանցումը, կրօնական փոքրամասնութիւնների տօների հետ կապւած արձակուրդների հանդէպ կառավարութեան կողմից ցուցաբերուող յարգանքը եւ 20 դար առաջւանից մինչեւ այսօր Իրանում եկեղեցիների նորոգութիւնն ու պահպանումն Իրանում իրագործւած կարեւոր քայլերից համարեց:

Քննարկման ընթացքում ելոյթ ունեցաւ Իսլամական խորհրդարանում հրեայ փոքրամասնութեան պատգամաւոր Սիամաք Մոռեսեդղը նկատելով, որ ԻԻՀ Սահմանադրութեան մէջ կրօնական փոքրամասնութեան մասին յիշատակումը որպէս առաջին կարգի քաղաքացի արտայայտում է երկրում փոքրամասնութիւնների իրաւունքների հանդէպ ցուցաբերւող յարգանքը:

Թեհրանի Զրադաշտական մոգպետների միութեան անդամ մոգպետ Փէդրամ Սոռուշ Փուրը երկրի անկախութեան գաղտնիքը համարելով միաստւածային կրօնների միջեւ գոյութիւն ունեցող եղբայրութիւնն ընդգծեց. «Թէեւ Իրանը երբեւէ պատերազմի ու աշխարհակալութեան չի ձգտել, սակայն համոզումների ու մշակոյթի պաշտպանութիւնը համարել է պարտադիր եւ այդ պատճառով էլ Սրբազան պաշտպանութեան 8 տարիների ընթացքում պաշտպանեց երկրի սահմանները»:

Քննարկման վերջին բանախօսն էր արժանապատիւ Տէր Կոմիտաս աւագ քհնյ. Ղարախանեանը: Նա նկատելով, որ անցած դարերի ընթացքում իրանահայութիւնը միշտ էլ կանգնած է եղել իրանցիների կողքին, կրօնական արարողութիւններում փոքրամասնութիւնների վայելած ազատութիւնը, փողոցները փոքրամասնութեան նահատակների անւամբ անւանակոչելը, Իրանի մարզական ազգային հաւաքականներում կրօնական փոքրամասնութեան անդամ մարզիկների ներկայութիւնը, երկրի կինոյում ու հեռուստատեսութեան մէջ կրօնական փոքրամասնութիւն համարւող արւեստագէտների դերակատարութիւնը եւ տնտեսական ազատ գործունէութիւնն Իրանում կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքներից համարեց:

Միջոցառման աւարտին նւէրներով մեծարւեցին կրօնական փոքրամասնութիւնների նահատակների հարազատները:

Միջոցառումը կրկին անգամ հաստատեց Իրանում բոլոր փոքրամասնութիւնների եւ միաստւածային կրօնների հետեւորդների հանդէպ ցուցաբերւող յարգանքը:

Սրբազան պաշտպանութեան ութ տարիների ընթացքում Իրանի ժողովրդի տարբեր խաւերի կողքին կրօնական փոքրամասնութիւնները նոյնպէս մեկնելով պատերազմի ճակատներ եւ իսլամական յեղափոխութեան ու երկրի սահմանների պաշտպանութեան ճամբին բազմաթիւ նահատակներ նւիրաբերելով ապացուցեցին Իրանի հանդէպ իրենց յաւերժական հաւատարմութիւնը:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com