ԱԶԳԱՅԻՆ ՌՈՍՏՈՄ ՏՂԱՅՈՑ ԴՊՐՈՑԻ ՏԵՍՉՈՒՀԻՆ և ԾՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Հինգշաբթի 27 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Ազգային Ռոստոմ տղայոց դպրոցի տեսչուհի՝ տկն. Ֆարահանին և ծնողական Խորհրդի անդամների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկայ էր նաև Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը:

Խորհուրդն եկած էր Սրբազան Հօրը յատուկ շնորհաւորանքը և բարեմաղթութիւնները փոխանցելու Նոր Տարւայ առիթով և միաժամանակ ներկայացրեցին նորանշանակ տեսչուհուն:

Սրբազան հայրը իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տանելիք աշխատանքների համար, շեշտելով, որ յաջողութեան գաղտնիքը համագործակցութեան մէջ է: