Այցելութիւն՝ Հայոց Ազգային «Սասուն» Մանկապարտէզից

Շաբաթ յունւարի 12-ին, Հայոց Ազգային «Սասուն» մանկապարտէզի աշակերտ-ուհիները, դպրոցի տեսչուհի՝ տկն. Մադլէն Քէշիշեանի և ծնողական խորհրդի անդամնուհիների հետ միասին այցելեցին Ազգային Առաջնորդարան:

Այցելուները եկած էին Սրբազան Հօրը յատուկ շնորհաւորելու Ամանորն ու Ս. Ծնունդը, տօնական երգով ու արտասանութիւնով զւարճացրեցին Առաջնորդ Սրբազանին:

Սրբազան Հայրը ողջունեց խմբին, փոխադարձաբար շնորհաւորեց և մէկական նոր հրատարակւած «Ես գունաւորում եմ Աւետարանը» գրքից նւիրեց: