Սրբազան Հօր Ամանորեան Այցելութիւնները Հայ Անձնուրարացների ընտանիքներին

Երեքշաբթի 1 յունւար 2019-ին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը տարիների իր սովորութեան համաձայն, յատուկ այցելութիւններ տւեց նահատակների և անձնուրացների ընտանիքներին:

Այցելութեան նպատակն էր Ամանորին ու Սուրբ Ծննդեան նախօրէին իր զօրակցութիւնը յայտնել վերոյիշեալ ընտանիքների անդամներին եւ իր հայրական յորդորներով, խորհուրդներով, աղօթքներվ, օրհնութեամբ ու ներկայութեամբ քաջալերելեւ մխիթարել նրանց:

Այս տարի եւս ինչպէս նախորդ տարիների նման, Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց հինգ անձնուրացների տարբեր ընտանիքների:

Սրբազան Հայրն այցելեց անհետ կորած հայ զինւորներ՝ Ժորժ Քեշիշ Յարթունի և Օհան Եարիջանեանի, նահատակ զինւոր՝ Վազգէն Աւանէսեանի և անձնուրացներ՝ Ֆրէդ Աւանէսեանի ու Սեբօ Վարդումեանի ընտանիքներին:

Սրբազան Հայրն իր այցելութեան ընթացքին իւրաքանչիւր ընտանիքի պարագայի համաձայն իր բարոյական ու հոգեւոր աջակցութեան առընթեր՝ Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան զոյգ տօների առիթով պատրաստւած շնորհաւորական բացիկներ, աղօթագրքեր, ինչպէս նաեւ նիւթական ու խորհրդանշական նւէրներ բաշխեց նրանց: