Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

43-րդ շրջանի Համադպրոցական խաղերի բացումը՝ «Արարատ» մարզաւանում

Հինգշաբթի, Յունւարի 10-ի երեկոյեան, տեղի ունեցաւ 43-րդ շրջանի Համադպրոցական խաղերի բացումը, Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան Մարզական միութեան նախաձեռնութեամբ:

13 դպրոցների եւ 4 մանկապարտէզների աշակերտ-աշակերտուհիների մասնակցութեամբ խաղերի բացումը զուգորդւած էր գեղարւեստական, մարզական ճոխ կատարումներով եւ խօսքերով:

Նախքան հանդիսութեան պաշտօնական բացումը, ներկաները ունկնդրեցին «Ալէն» նւագախմբի կատարումները, որը մէկտեղւած էր խաղերի անցեալը պատկերող սահիկների ներկայացմամբ: Տէրունական աղօթքով մեկնարկած հանդիսութեանը Մարզական միութեան վարչութեան խօսքը փոխանցեց փոխնախագահ Հարմիկ Սարգսեանը, իսկ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան խօսքը փոխնախագահ Ժանետ Թարվերդեանը:

Երբ սկաուտների միջոցով մարզադահլիճում տեղակայւեցին կազմակերպութեան եւ խաղերը խորհրդանշող դրօշակները, ժողովուրդը յոտնկայս ունկնդրեց կազմակերպութեան հիմնը, որից յետոյ ներկաների խանդավառ ծափողջոյններով կատարւեց աշակերտների տողանցքը, որին յաջորդեց երդման արարողութիւնը: Մարզիկների երդումը ընթերցեց Դայանա Յակոբեանը, իսկ իրաւարարներինը՝ Գեղարդ Թահմասեանը: Բոլոր ներկաների բուռն ծափողջոյնների ներքոյ Իրանի ժայռամագլցման ազգային հաւաքականի անդամ եւ Ասիայի առաջնութեան մէջ իր ուրոյն տեղը գրաւած Շանթ Իսաղուլեանը եւ թենիսի մարզաձեւում Իրանում անգամներ առաջնութիւն շահած Մինէ Մարտիրոսեանը մարզադահլիճ բերեցին խաղերը խորհրդանշող ջահը, որը Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ օրհնւելուց յետոյ, բոցավառւեց հրավառութեան ներքոյ:

Հանդիսութեանը ներկաներին խօսք ուղղեց Սրբազան Հայրը, որ շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծնունդն ու Աստւածայայտնութիւնը, աշակերտութեանը մաղթեց մտքի պայծառութիւն:

Գեղարւեստական բաժնում ասմունքային կատարումով ելոյթ ունեցան Նոյ Նազարեանը եւ Քաջունի Տէր-Առաքելեանը, քնարի կատարումով ելոյթ ունեցաւ Մերեդիթ Մովսիսեանը: Ցուցադրական հեծանւավազքը իրականացրեց Նարեկ Ալլահեարեանը, իսկ պարային առանձին կատարում-ներով ելոյթ ունեցան Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ», նաեւ «Ակունք», «Զարթօնք», «Սիփան», «Կակաչ», «Նայիրի» եւ «Նռանի» պարախմբերը, որոնք հանդիսութեան աւարտին միասնաբար ներկայացրին Քոչարին:

Աշակերտական «Նարեկ» երգչախմբի կարատմամբ հնչեցին երգեր:

Օրւայ հաղորդավարն էր՝ Սէրլի Ղեւոնդեանը: Յատկանշական է, որ խաղերը կը կայանան շաբաթական պարբերականութեամբ՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com