ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ Մեծի Տանն Կիլիկիոյ վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս ներկայ 2019 տարին հռչակել է «Հայ մամուլի տարի»։

Արդարեւ վեհափառ հայրապետի յատուկ պատգամը նւիրւած հայ մամուլին, ընթերցւելու է մեր բոլոր եկեղեցիներում ուրբաթ 25 եւ կիրակի 27 յունւար 2019-ին յընթացս Ս. պատարագի։
Զայս հաղորդում ենք մեր ժողովրդին առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ