Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ամանորեան Այցելութիւններ Ծերանոցներում

Հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Թեհրանի Հայոց Թեմի Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, նաեւ կարիքաւորներին Օժանդակող Մարմնի համագործակցութեամբ եւ ընկերակցութեամբ Արժ. Տիարք Գրիգորիս եւ Արիստակէս Քահանայ հայրերի, այս տարի եւս Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, տեղի ունեցաւ այցելութիւն Ռազի եւ Էհսան հոգեբուժական կենտոններ նաև Քահրիզաք, Օմիդ, Խանէ Մոհաբաթ, Սուրբ Մարիամ եւ Ռուս ուղղափառ եկեղեղու ծերանոց-անկելոցներում բնակւող հայ եւ քրիստոնեայ բնակիչներին:

Քահանայ հայրերը նրանց համար տնօրհնեաց արարողութիւն կատարելով, մի անգամ եւս հոգեւոր եւ հոգեհարազատ մտնոլորդ ստեղծեցին։

Ապա ներկաները ստացան Կենսատու Սուրբ Հաղորդութիւն, որով Աստւածային շնորհներով լիցքաւորւելով իրենց սրտում եւ հոգում առաւել եւս վայելեցին Քրիստոսի ներկայութիւնը։

Կատարւած աշխատանքի մարմնաւորումն էր Տէրունի երանաւետ պատւիրանի՝ «Այցելիր հիւանդին ու կարօտեալին» (հմմ․Մտթ. 25։31), որը պիտի դառնայ իւրաքանչիւր հայ քրիստոնիայի ապրելակերպը։

Այցելութիւնների ընթացքին Քրիստոնեայ բնակիչները, այցելու մարմինների ներկայացուցիչների կողմից ստացան նւէրներ, որոնք խանդավառեցին վերջիններին։

Թ. Հ. Թ. Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախումբ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ