ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ, 21-24 ՅՈՒՆՒԱՐ 2019 ԱԹՇԱՆԷ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԷՋ

Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի Եկեղեցիների Խորհրդի Գործադիր Վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

Միջին Արեւելքի Եկեղեցների Խորհուրդը ընդգրկում է Միջին Արեւելքի Եկեղեցական չորս ընտանիքները՝ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական, Արեւելեան Ուղղափառ քաղկեդոնական, Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիները։ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը սոյն խորհրդի կազմութեան թւականից (1974) ի վեր իր գործօն մասնակցութիւնն է ունեցել եւ ունենում է եկեղեցական այս կարեւոր խորհրդի մէջ։ Այսօր էլ մեր Աթոռը երկու ներկայացուցիչներով մասնակցում է այս խորհրդին՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան եւ Դոկտ. Ժան Սալմանեան։

Ժողովը իր երկու օրերի վրայ տարածւած աշխատանքով զբաղւեց Գործադիր Վարչութեան եւ Ընդհանուր Քարտուղարի անցեալ տարւայ իրագործած գործունէութեան քննարկումով, իրագործած նիւթական գործունէութեամբ, ինչպէս նաեւ եկեղեցիների միջեւ իրագործւած միջ-եկեղեցական յարաբերութիւնների ձեռքբերումներով։

Առաջին օրւայ աշխատանքների աւարտին յատուկ արարողութեամբ ոգեկոչւեց յիշատակը նորոգ հանգուցեալ Գերաշնորհ Պիշոյի Արքեպիսկոպոսի, որ իր կեանքի մեծ մասը նւիրաբերել է միջ-եկեղեցական տեղական, շրջանային եւ միջազգային աշխատանքների եւ որի շնորհիւ սիրւած ու յարգւած Աստւածաբանի համբաւին էր արժանացել, հարկ է աւելացնել, որ սոյն արարողութեան ներկայ գտնւեցին Լիբանանի մօտ պապական պատւիրակը, Մարոնիթ եկեղեցու պետ Բըշարա պատրիարքը Ասորի կաթոլիկ եւ քաղդէացի (քալտանի) եկեղեցիների պետերը՝ Լուիս Ռաֆայէլ Սաքս եւ Ժոզէֆ Գեունան պատրիարքները։