Թեհրանի հայ համայնքը յարգանքի տուրք մատուցեց Էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի միջոցառումները մեկնարկեցին ուրբաթ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, ներկայութեամբ Իրանի պետական այրերի, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոծ բազմութեան:

Այդ առիթով ուրբաթ, փետրւարի 1-ի առաւօտեան՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից մի պատւիրակութիւն, որին անդամակցում էին՝ արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, եկեղեցական խորհուրդների եւ ազգային մարմինների ներկայացուցիչները մեկնելով՝ հանգուցեալ էմամ Խոմէյնիի դամբարան մասնակից դարձան օրւայ արարողութեանը:

Միջոցառումը մեկնարկեց առաւօտեան ժամը 9:27:30, այսինքը ճիշտ այն ժամին, երբ իրանական 1357 թւականին էմամ Խոմէյնիի օդանաւը վայրէջք կատարեց Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում եւ Իսլ. Յեղափոխութեան հիմնադիրը Իրան մուտք գործեց:

Սոյն ծրագրի բանախօսն էր Առաջնորդութեան Բանիմացների խորհրդի նախագահ այաթ. Ջանաթին:

Լուրը «Ալիք»-ից