Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի առիթով Իսլ. մշակոյթի նախարարի հանդիպումը Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ

Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի ծրագրերի ու հանդիսութիւնների շարանում, երեքշաբթի փետրւարի 5-ին, Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր հանդիպում-ընդունելութիւն Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչների հետ, ներկայութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարի եւ պետական բարձրաստիճան հիւրերի:

Իրանի պետական հիմնով մեկնարկած միջոցառման հաղորդավարն էր Արտոյտ Զոհրաբեանը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ երկրում հրատարակչական աշխատանքների բնագաւառում Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայութեանը եւ իւրայատուկ կարեւորութեամբ խօսեց 88-ամեայ «Ալիք»-ի մասին որպէս Իրանի 2-րդ օրաթերթ:

Միջոցառմանը նախարարութեան մշակութային աշխատանքների կազմակերպութիւնների եւ հաւաքականութիւնների հարցով գերատեսուչ Ալի Ֆերէյդունին շնորհաւորելով յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը՝ իր ողջոյնի խօսքը փոխանցեց:

Հրաւիրւեցին արտայայտւելու Իսլ. խորհրդարանում հրեաների պատգամաւորը, ասորիների արեւելեան եկեղեցու հոգեւոր առաջնորդը, զրադաշտների մոգպետը, Իսլ. խորհրդարանում ասորիների պատգամաւորը, Իրանի տարւայ գրքի համաշխարհային մրցանակաբաշխութեան մրցանակակիրներից մէկը:

Թեհրանի Հայոց թեմից հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու գերշ. Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ով հայոց թեմի առաջնորդի կողմից նախարարին եւ ներկաներին շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի առիթով, կարեւորութեամբ անդրադարձաւ Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի իւրայատկութիւններին, նշելով, որ նրա ղեկավարութեամբ արդիւնաւորւած յեղափոխութիւնը ոչ միայն մարդկային յեղափոխութիւն էր, այլ դաստիարակութիւն: Նա նշեց, որ մենք պատմութեանը նայում ենք սովորելու համար, որովհետեւ պատմութիւնը անցեալի չէ եւ անցեալ չի կարող լինել:

Եզրափակիչ ելոյթի համար հրաւիրւեց իր խօսքը փոխանցելու Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան նախարար դոկտ. Սէյէդ Աբբաս Սալեհին, որ կարեւորութեամբ անդրադարձաւ Իրանում բոլոր կրօնական փոքրամասնութիւնների եւ համայն Իրանի ժողովրդի միասնականութեանը որպէս իրանցիներ: Նա ընդգծեց, որ Իրանում կրօնների զանազանութեամբ հանդերձ բոլոր իրանցիներին միացնող ընդհանուր արժէքները, գաղափարներն ու սովորութիւնները հիմքն են խաղաղ գոյակցութեան եւ այդպիսով բոլորս միասնաբար դիմակայում ենք մեր դէմ ծառացած զանազան սպառնալիքներին:

Հանդիսութեանը ներկայ էին, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանի հայ կաթողիկէ համայնքի հոգեւոր առաջնորդ Տ. Սարգիս եպս. Դաւիթեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ նահատակների եւ անձնուրացների ընտանիքներ, Իրանի պետական շրջանակների եւ կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչներ:

Լուրը «Ալիք»-ից

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com