Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՈՒԽՏԻ ՇԱԲԱԹ՝ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ

Ուրախութեամբ յայտնում ենք հաւատացեալ մեր ժողովըրդի զաւակներին, որ այս տարի եւս, Թեմիս Առաջնորդ՝ Գերաշնորհ Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի տնօրինութեամբ եւ հովանաւորութեամբ, Սուրբ Սարգսի Տօնի առիթով տեղին են ունենալու հետեւեալ արարղութիւնները եւ նախաձեռնութիւնները՝

- Երկուշաբթի, 11 Փետրւար, 2019՝ Հսկում, երեկոյեան ժամը 6։00-ին։
Աւարտին քարոզ՝ Արժ. Տ. Սահակ Քհն. Խոսրովեանը։
Նիւթ՝«ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆԸ»։

- Երեքշաբթի, 12 Փետրւար, 2019՝ Հսկում, երեկոյեան ժամը 6։00-ին։
Աւարտին քարոզ` Արժ. Տ. Վրթանէս Քհն. Բաբախանեանը։
Նիւթ՝ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՀՈՑ ՕՐԵՐԸ»։

- Չորեքշաբթի, 13 Փետրւար,2019՝ ՆԱԽԱՏՕՆԱԿ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ, երեկոյեան ժամը 4։30- ին։

- Հինգշաբթի, 14 Փետրուար, 2019՝ Հսկում, երեկոյեան ժամը 6։00-ին։
Աւարտին քարոզ` Արժ. Տ. Արիստակէս Քհն. Շահմիրեանը։
Նիւթ՝ «ՅՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԷԻ ԿԵԱՆՔԸ»։

- Ուրբաթ, 15 Փետրւար, 2019՝ Հսկում, երեկոյեան ժամը 6։00-ին։
Հսկումի արարողութեան աւարտին հանդիսապետութեամբ եւ ձեռամբ Առաջնորդ Սրբազան Հօր, տեղի է ունենալու «ԱՂԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ», որով պատրաստւելու է «ՀԵՐԻՍԱ» եւ նոյն օրհնւած աղը պիտի բաժանւի նաեւ մեր ժողովրդի զաւակներին։
Յետ աղի օրհնութեան, տեղի է ունենալու ժողովրդական տօնախմբութիւն եւ հիւրասիրութիւն։ Նկատի ունենալով, որ Սուրբ Սարգիսը մանաւա՛նդ երիտասարդների պաշտպան եւ մուրատատու (Մուրազ տւող) սուրբն է, Առաջնորդ Սրբազան Հայրը բոլոր երիտասարդներին նւիրելու է «Օրհնւած Խաչ»։ Այս առիթով կը վայելէք նաեւ Եկեղեցական Խորհրդի անակնկալները։

- Ուրբաթ, 15 Փետրւար, 2019՝«Խաղաղական Ժամերգութիւն», երեկոյեան ժամը 9։00-ին։
Աւարտին քարոզ՝ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ ՍՐԲ. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ
Նիւթ՝ «ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՐԲԱԿԵՆՑԱՂ ԵՒ ՄԵԾԱԳՈՐԾ ԴԷՄՔԵՐ»

- Ուրբաթ, 15 Փետրւար, 2019՝ «Հանգստեան Ժամերգութիւն», կէս գիշերւան, ժամը 12։00-ին։
Աւարտին քարոզ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Սրբ. Եպ. Բարիքեանը
Նիւթ՝ «ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻ ՄԱՐՏԻՐՈՍԸ»։
Ապա «ՏԷՐ ՈՂՈՐՄԵԱ՜», աշխարհի խաղաղութեան, բոլոր հիւանդների առողջութեան
եւ ննջեցեալների հոգիների խաղաղութեան ի խնդիր։

- Շաբաթ, 16 Փետրւար, 2019՝ «Գիշերային Ժամերգութիւն», առաւօտեան ժամը 3։00-ին։
Ապա «ՀԵՐԻՍԱՅԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ»։
Առաւօտեան Ժամերգութիւն՝ ժամը 9։00-ին։
Ս. Պատարագ՝ ժամը 10։00-ին։
Քարոզ՝ ժամը 11։00-ին։
Ս. Պատարագի աւարտին՝ «Հերիսայի օրհնութիւն»

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com