Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ս. և Անմահ Պատարագ՝ Սրբոց Վարդանանց Տօնի առիթով

Հինգշաբթի, 28 փետրւար 2019-ին, տօնն էր Սրբոց Վարդանանց Զօրավարացն Մերոց և 1036 վկայիցն: Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ մատուցւեց Թեհրանի մեր եկեղեցիներում:

Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է նաև Սարդարապատ թաղամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Այս առիթով հինգշաբթի 28 փետրւարին, Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. պատարագ: Պատարագեց և քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը բացատրելով Սրբոց Վարդանանք տօնի խորհուրդը, ասաց. «Քրիստոսի հաւատքի նահատակները, ֆիզիկապէս նահատակւեցին, բայց հոգեպէս այսօր էլ կան, որպէս Քրիստոսի եկեղեցու ներշնչող ուժ ու զօրութիւնը: Երբ մենք ոգեկոչում ենք նահատակութիւնը մեր սուրբերի, այս պարագային Ս. Վարդանի, իր զօրակիցների և իր հետ նահատակւած 1036 հոգիներին, հաւատում ենք, որ նրանք մեր համար և մեր քրիստոնէական հաւատքի պահպանման համար նահատակւեցին»:

«Մենք հաւատացած ենք, որ Վարդանանց ճակատամարտը պարզապէս հաւատքի և հայրենիքի ճակատամարտ է, դրա համար է, որ մեր ազգային-եկեղեցական կեանքի մէջ չկայ որևէ մէկ տօն, որ Վարդանանց նահատակների յիշատակի չափ ազդած լինի մեր ժողովրդի և մեր եկեղեցու կեանքին և մեր պատմութեան վրայ: Դա պատերազմ էր մեր ազգային-հոգևոր արժէքների պահպանման համար և սրանցից աւելի մեծ սրբութիւն չկայ մի ժողովրդի կեանքում»-յաւելեց Սրբազան Հայրը:

Սրբազան Հայրը աւելացրեց՝ «Վարդանանց ճակատամարտը մէկ օրով չվերջացաւ, շարունակւեց գոյապայքարը հաւատքի և մեր լեզւի պահպանման, ու շարունակւում է մինչ այսօր և բոլոր այն թանկագին արժէքները, հոգևոր գանձերը, որոնք մնացին մեզ համար Վարդանի սերնդից, մենք այսօր պատրաստ ենք պահել և պահպանել»:

Մի այլ բաժնում, նա շեշտեց՝ «Հայաստանի հիմնը, եռագոյնը և գերպը, որևէ մի կուսակցութեան չեն պատկանում: Սրանք ողջ հայութեան սրբութիւններն են և հայրենի մեր պատմութիւնը պարտ է պահել այս նւիրական սրբութիւնները»:

Ս. Պատարագի աւարտին, եկեղեցու խորհուրդը, եկեղեցու ներքևի սրահում կազմակերպել էր գեղարւեստական ծրագիր և համեստ ընդունելութիւն: Օրւայ առիթով արտայայտւեց Սրբազան Հայրը: Վերջում, Սրբազան Հօր ձեռամբ, արժ. Տ. Մաշտոց քհն. Խաչատրեանը, եկեղեցու դպրաց դասը և երգեցիկ խումբն ստացան եկեղեցու խորհրդի կողմից պատրաստւած նւէրներ:

Պատարագին և ծրագրին ներկայ էին Թեմական Խորհրդի անդամներից, Եկեղեցական Խորհրդների անդամներից, Սարդարապատ և Անի միութիւնների ներկայացուցիչները, նախկին պատգամաւոր՝ պրն. Վարդան Վարդանեանը ինչպէս նաև թաղից հոծ բազմութիւն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com