Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Մ. «Սարդարապատ» Միութիւնը նշեց Իրանի Իսլ. յեղափոխութեան 40-րդ ամեակը

Սոյն թւականի փետրւարի 12-ին Հ. Մ. « Սարդարապատ» Միութեան կենտրոնատեղիում նշւեց Իրանի Իսլ. Հանրապետութեան 40-րդ ամեակը:

Ծրագրին հրաւիրւած էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, ծխատէր քահանայ հայրը, թաղի ազգային մարմինները, պետական մարմիններից եւ բազմաթիւ հանդիսատեսներ: Բացման խօսքով հանդէս եկաւ Արմիդա Գրիգորեանը, ով անդրադարձաւ Իրանի Իսլ. յեղափոխութեան դերին մեր առօրեայ կեանքում, ապա ծրագրի յաջորդ մասը վարեց միութեանս անդամ Գուրգէն Քարամեանը, հրաւիրելով միութեանս նախագահ Մուշեղ Ծատուրեանին, որը իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ ներկայ գտնւելու այս գեղեցիկ ծրագրին:

Օրւայ առթիւ հանդէս եկաւ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Հրաւիրւելով քաղաքամասի Քաղխորհրդի անդամ պրն. Ջաֆարին, իր խորին երախտագիտութիւնը յայտնեց Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեանը եւ կազմակերպիչ յանձնախմբին, ծրագրի կազմակերպման համար եւ նա էլ իր խօսքերում ասաց, որ 40 տարիներ շարունակ այս քաղաքամասում միշտ եղել ենք իրար հետ եղբայրական սիրով լի. մեզ համար շատ պարծանք է, որ այս քաղաքամասն է կրում նահատակ հայերի անունով եւ մենք շատ զգացւած ենք, որ միշտ ներկայ գտնւելով Ձեր ծրագրերին եւ կողքին, ստանում ենք բաւարարւածութիւն:

Ապա «Ռոստոմ» ազգային դպրոցի երգչախմբի սաների կատարմամբ հնչեցին «Իրան» եւ «Զարթիր լաօ» երգերը Լոռեթա Սարգսեանի ղեկավարութեամբ, նաեւ յանձնւեց գնահատագրեր միութեան պինգ-պոնգի մարզիկներին, որոնք մրցութիւն էին ունեցել 22 բահմանի առթիւ:

Իսկ ծրագրի աւարտին եղաւ 40-ամեայ յոբելեանի նշումը եւ տորթը կտրւեց քաղաքամասի Քաղխորհրդի գրասենեակի պետ տկն. Բախթիարի միջոցով:

Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Հանրային կապ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ