ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՀՈՒՍԿ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՀԱՅ ԴԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ՝ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ

Երկուշաբթի 5 հոկտեմբեր 2015-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հուսկ հաստատութեան Հայ Դատի նորընտիր Յանձնախումբը:

Առաջնորդ Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց Յանձնախումբը եւ շնորհաւորեց նրանց եւ յաջողութիւն մաղթեց իրենց նւիրական առաքելութեան մէջ: Այնուհետ Յանձնախմբի նախագահ՝ պրն. Արամ Շահնազարեանը Սրբազան հօր ներկայացրեց անդամները խնդրելով Սրբազան հօր օրհնութիւնը:

Սրբազան հայրը գնահատեց Հուսկ հաստատութեան Հայ Դատի Յանձնախումբը, որը մեր ժողովրդի պատմութիւնն ու կեանքը մեր իրանցի հայրենակիցներին ծանօթացնելու գործում երախտարժան գործ է կատարում: Սրբազան հայրը կարեւորութեամբ շեշտեց որ մենք բոլորս համատեղ կերպով պիտի աշխատենք մեր ժողովրդի պահանջատիրական պայքարի ճանապարհին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com