Հ.Մ. Ա. Կ.-ի Նորընտիր Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի, մարտի 11-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան նորընտիր կենտրոնական վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:

Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր վարչութեանը, յաջողութիւն մաղթեց նրանց և թելադրեց համագործակցութեամբ գործել, որովհետև որևէ մի գործի յաջողութեան գաղտնիքը համագործակցութեան մէջ է: