Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի մարտ 14, 2019-ի առաւօտեան, գաղութիս ազգային և գործարար՝ ճարտարագէտ պրն. Վարուժան Արաքելեանը, այցելեց Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Յայտնենք, որ պրն. Առաքելեանը երկար տարիներ Ատրպատականի և Թեհրանի թեմերում, ժողովական կարևոր դէմք է եղել, որ վարել է Թեհրանի Թեմական Խորհրդի ատենապետութիւնը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահութիւնը և Իրանի պատմական յուշակոթողների ու եկեղեցիների պահպանման յանձնախմբի ատենապետութիւնը:

Սրբազան Հայրն իր ուրախութիւնը յայտնեց պրն. Առաքելեանին այցելութեան առիթով, առողջութիւն և արևշատ կեանք մաղթեց իրեն և իր ազնիւ տիկնոջը:

Այս այցելութիւնն առիթ եղաւ խօսելու նաև մեր գաղութը հետաքրքրող որոշ հիմնահարցերի մասին: