Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր Շնորհաւորանքը Նորուզի առիթով

Շատ սիրելի հայրենակիցներ՝ քոյրեր, եղբայրներ

Մօտալուտ նոր տարւայ – Նորուզի - տօնի առիթով սրտանց շնորհաւորում եմ ձեզ եւ մաղթում բոլորիդ Աստծու օրհնութիւններով լեցուն կեանք։

Նորն ու նորոգութիւնը մարդկային կեանքի գեղեցիկ եւ իմաստալից երեւոյթներից մէկն է։ Տօնական օրերի տօնակատարութիւնները մարդ արարածին մղում են մտածելու կեանքի հիմնական արժէքների մասին։

Նորուզի խորհուրդը իր մէջ բովանդակում է նաեւ նոր կեանքի, նոր աշխատանքի ու մտածումների խորհուրդը։ Մարդկային կեանքը իր շարժուն եւ յարափոփոխ իրականութեամբ մարդ արարածին յաճախ անակնկալ մարտահրաւէրների առաջ է դնում։

Աստւածաստեղծ բնութիւնը ինք եւս ինքն իրեն վերանորոգելով նոր շունչ եւ ոգի է տարածում իր շրջապատում։ Մարդ արարածը նոր մտածումներով վերանորոգւում, նոր մարդ է դառնում։
Այսօրւայ աշխարհի անկայուն, տագնապներով լի վիճակը մեզ առաւել եւս մղում է հոգեւոր արժէքներով մեր կեանքը լիցքաւորելու հրամայականին։

Գերտէրութիւնների կամայականութիւններն ու մենատիրական, բռնատիրական երազանքները խաղաղասէր ժողովուրդների կեանքը անորոշութեան առաջ են դնում, սակայն իր առաքելութեան եւ կոչումի գիտակից ընկերութիւնը, ժողովուրդը փոթորիկների միջից յաղթական դուրս կը գայ։

Այս օրերին Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, իր կարգին, տնտեսական, ընկերային դժւարութիւնների միջից անցնում է։ Մենք հաւատում ենք, որ այդ դժւարութիւնները ժամանակաւոր են։ Իրանի քաջարի, հաւատացեալ ու իր հայրենիքին կապւած քաղաքացին, ապաւինած իր ուժի եւ միասնականութեան ու վստահած Աստծուն, վերանորոգւած հոգիով ու ոգիով պիտի շարունակէ իր ստեղծագործ կեանքը։

Այս խոհերով մի անգամ եւս շնորհաւորում եմ մեր սիրելի Իրանի ղեկավարութեան՝ հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամէնէյին, Հանրապետութեան նախագահին եւ կառավարութեան, պետական այրերին եւ իրանցի մեր սիրելի քոյրերին ու եղբայրներին մաղթելով բոլորին առողջ ու արեւշատ կեանք պտղաբեր ծառայութեան ի խնդիր։

Շնորհաւոր նոր տարի եւ առաւել բարգաւաճ կեանք ու պայծառ ապագայ յանուն խաղաղութեան ու ստեղծագործ կեանքի։

Լաւագոյն մաղթանքներով եւ օրհնութիւններով։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
19 Մարտ 2019 - Թեհրան

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ