Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ (Մայրերի օրւայ առիթով)

Արարիչն Աստւած իր ստեղծագործութեան փառքն ու պսակը եղող կինը՝ մայրը արարեց ու այն սրբագործեց նրա որովայնը դարձնելով իրեն համար ժամանակաւոր բնակարան, որից մի օր հրեշտականման մանկան կերպարով պիտի ժպտար աշխարհին։ Ժպիտն այդ անմեղ ու անարատ պիտի լինէր կեանք, դէպի յաւերժութիւն ընթացող կեանքի ընթացք։

Ահա խորհուրդը Աստւածամօր Աւետման տօնին, որին մեր ժողովուրդը վերջին տասնամեակներին նւիրագործեց իբրեւ մայրութեան տօն։

Աւետման տօնը քրիստոնէական եկեղեցու ամենաիմաստալից տօներից մէկն է, որովհետեւ այդ, Աստծու առ մարդ ունեցած սիրոյ արտայայտութիւնն է եւ միաժամանակ գուրգուրանքի եւ օրհնաբաշխ շնորհքի հեղման տօնն է, այլ խօսքով «անարատ ու անբասիր էակի» մայրերի մայրութեան խորհուրդով օծուն տօնն է։

Մայրութիւնը երկրաւոր աստւածութիւն է, որի սկիզբն ու վախճանը երկնային աստւածութեան մէջ է։ Ահա թէ ինչու սրբազան շարականագիրը երգում է.-

՛՛ Անճառելի խորհուրդը՝
Ծածկւած ազգերից ի սկզբանէ
Այսօր յայտնւեց հրեշտակապետի իջմամբ
Կոյս Մարիամի մօտ…
***
Անժամանակ Հօրից
Եւ անմարմին ծոցածին ծնունդը,
Այսօր Գաբրիէլի աւետումով
Մարմնանում է Սուրբ Կոյսից…

Եւ այսպէս սրբացեալ մայրութեան խորհուրդը պարուրեց կին-մայրը նրան փոխակերպելով երկնաւոր Հօր՝ Աստծու գործակիցը երկրի վրայ։ Կինը որպէս սքանչելի մայր, անկեղծ ու հարազատ ընկեր, սքանչելի աղջիկ, հիասքանչ քոյր, հանդիսանում է Աստծուց մարդուն տրւած գեղեցկագոյն եւ անփոխարինելի նւէրը։ Մի էակ, որ իր կեանքի գնով կեանք է տալիս։

Այո՛, հայ մայրը իր ողջ կեանքում հանդիսացել է տաճար Ս. Հոգիի, բնակարան առաքինութիւնների, համբերատար էակ, իր որդւոց կեանքի հայելի, հայոց լեզւի, հաւատքի, պատմութեան, լոյսի բաշխիչ, հայրենասիրութեան, զոհողութեան ու նւիրումի անգնահատելի ուղեցոյց, քաջութեան, հերոսութեան, պայքարի ոգու անխորտակ միջնաբերդ եւ ի վերայ այսր ամենայն աննման մայր, որը արժանացել է հայ բանաստեղծի, բանաստեղծների գովասանքի եւ ներշնչումի ու ստեղծագործութեան այնպիսի աղբիւրի, որի զուլալ ու ջինջ ակունքներից ըմպեցին մեր սերունդները ու փոխակերպւեցին Վարդանների, Վահանների, Խորենացիների, Նարեկացիների մերօրիեայ հերոսների ու անմահանուն ֆէդայիների, որոնց հերոսութեան վայելքը ազատ ու անկախ Հայաստանն ու ազատ ու անկախ Արցախը ըմբոշխնում է ողջ հայութիւնը։

Հայ մայրը դարերով եղել է հայրենիք, հայրական օճախ, որի շեմին տարիներով նստած կարօտաբարձ աչքերով սպասում էր իր պանդուխտ զաւակին, որ մի պատառ հացի եւ ընտանիքի գոյատեւման համար պանդխտութեան էր գնացել։

Հայ մայրը եղել է անխորտակ մի ամրոց, որտեղ պահւել ու պահպանւել է ազգին ամենաթանկ գանձերը՝ լեզուն, հաւատն ու սէրը առ հայրենիք ու ընտանիք եւ ընտանեկան սրբութիւն։
Հայ մայրը հակառակ զրկանքներով, տանջանքով լի իր կեանքին, ծնունդ է տւել ու իր ծոցում սնուցել հերոսներ, որոնց օրօրեց ազատութեան երգերով պայքարի ոգի ներշնչելով նրանց։

Հայ մայրը մոխիրների ու կոտորածների միջից յարութիւն առած, բանաստեղծի բառերով.-

«Եւ գոյատեւման մի սուրբ հաւատով,
Երկունքը ցաւով միայն հայկական,
Նորից զարկեցին ծնկները գետնին,
Ծնեցին հայոց նոր աստւածներին
…………………………………..
Որոնք մեծացան վայրկեան առ վայրկեան
Ու հսկայացան
Եւ արարչագործ ձեռքով բարի,
Կերտեցին նորից իրենց պապերի
Հաւատին վայել մի հրաշք-տաճար,
Մի յաւերժական Հայաստան աշխարհ.
…………………………………………
Այսօր էլ,
Քայլում են նորից մայրերը հայոց,
Գրկած սեւաչեայ մանուկ Աստւածներ
…………………………
Որոնք մայրերի գրկից իջնում,
Քայլում են թեթեւ,
Քայլում են հաստատ
Ու պիտի քայլեն
Իրենց պապերի ոտնահետքով։
Պիտի քայլեն հզօր քայլերով,
Պիտի քայլեն երթով յաղթական,
Եւ պիտի քայլեն դէպի Արարատ
Լեռ յաւերժական տանող ճամբէքով
(Ռոզա Պետրոսեան)

Սա է եղել կոչումն ու առաքելութիւնը հայ մօր եւ հաւատում եմ, որ սա այսօր էլ է եւ ապագային էլ լինելու տեսիլքը հայ մօր, որին մի անգամ էլ բիւր ողջոյն ու խոնարհ երախտագիտութեամբ օծուն ջերմ համբոյր։

Տօնդ շնորհաւոր աննման մայր, սրբութիւն սրբոց մայր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ - ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

7 Ապրիլ 2019
Թեհրան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com