Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան 25-31 մարտ 2019-ին Կիպրոսում մասնակցեց քրիստոնէական միջազգային հեռուստաընկերութեան Միջազգային Խորհրդի նիստերին իբրեւ մնայուն անդամ յիշեալ խորհրդին։ Չորս օրերի վրայ տարածւած ժողովական աշխատանքներին ժողովականներն ու հեռուստաընկերութեան համացանցի անդամ-անդամուհիները քննարկեցին խորհրդի 2018-ի գործունէութիւնն ու իրականացած պիւտճէն եւ քննարկումների լոյսի տակ կատարեցին անհրաժեշտ թելադրութիւնները։

Ժողովների աւարտին Սրբազան հայրը հիւրընկալւեց գաղութի ազգայիններից Տէր եւ Տիկին Սեպուհ եւ Վիքի Արմենակեանների հիւրընկալ օճախում Լիմասոլ քաղաքում։

Ուրբաթ 29 մարտի Սրբազան հայրը ընկերակցութեամբ պրն. Արմենակեանի այցելեց ազգային առաջնորդարան, հանդիպեց կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Խորէն Արք. Տողրամաճեանի, քահանայ հայրերին եւ Թեմական ժողովի անդամներին, ինչպէս նաեւ Նիկոսիայի քրիստոնէական դաստիարակութեան եւ կիրակնօրեայ դպրոցի վարիչ տնօրէնուհի՝ Տիկին Անահիտ Էսքիճեանի հետ։ Նոյն օրը պրն. Արմենակեանը յատուկ ճաշով պատւեց Սրբազան հայրն ու Կիպրոսի կաթողիկոսական փոխանորդը, Տկն. Անահիտ Էսքիճեանն ու Արժ. Տ. Մոմիկ քահանան։

Կիրակի 31 մարտի առաւօտեան Սեպուհ Սրբազանը ընկերակցութեամբ պրն. Սեպուհ Արմենակեանի եւ իր ազնիւ տիկնոջ հանդիպեց Կիպրոսի հայ պետական ներկայացուցիչ դոկտ. Վարդգէս Մահտէսեանին իր բնակարանում, որտեղ շահեկան հարցազրոյց ունեցաւ դոկտ. Մահտէսեանի հետ։

Նոյն օրը կէսօրին Սրբազան հայրը ներկայ գտնւեց Նիկոսիայի Հայ Օգնութեան Միութեան (ՀՕՄ) կազմակերպած Միջինքի ճաշկերոյթին։ Սոյն ճաշկերոյթին ներկայ էին նաեւ թեմի կաթողիկոսական փոխանորդ Սրբազանը, պետական ներկայացուցիչը, Նիկոսիոյ հոգեւոր հովիւն ու մեծ թւով ազգայիններ։

Նոյն օրը գիշերը Սրբազան հայրը վերադարձաւ Լիբանան, որտեղ երեք օր մնալուց յետոյ ապրիլի 3-ին վերադարձաւ Թեհրան իր պաշտօնատեղին։

Յայտնենք որ պրն. Սեպուհ Արմենակեանը երկար տարիների բարեկամն է Սեպուհ Սրբազանին, երբ նա գլխաւորում էր Քուէյթի եւ Միացեալ Էմիրութիւնների թեմը։ Ներկայիս պրն. Արմենակեանը Կիպրոսի թեմի Ազգային վարչութեան ատենապետն է։

Սրբազան հայրը Անթիլիաս իր կեցութեան շրջանին երեք առիթով յատուկ հանդիպում ունեցաւ Վեհափառ հայրապետի հետ։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ