Արևագալի Արարողութիւն Ս. Աստւածածին Եկեղեցում

Շաբաթւայ երեքշաբթի օրերին, Մեծ Պահքի առիթով, եկեղեցիներում տեղի ունեցող Արևագալի ժամերգութիւններից, երեքշաբթի 2 ապրիլ 2019-ին, Ս. Աստւածածին եկեղեցում, Արևագալի ժամերգութեան նախագահեց Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, քահանայ հայրերը ու հաւատացեալ ժողովուրդը:

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզի սկզբում բացատրեց Արևագալի արարողութեան մասին, ասելով՝ «Արևագալի ամբողջ արարողութիւնները, սկզբից մինչև վերջ, խաղաղական և հանգստեան ժամերգութիւնները, մեր ուշադրութիւնը կենտրոնացնում են մէկ բանի վրայ՝ աւելացնել մեր հաւատքը և ճանաչել լոյսը և ճշմարտութիւնը»:

Սրբազան հայրն ապա աւելացրեց՝ «Լոյսը և ճշմարտութիւնը, այսինքն Քրիստոսը, ճանաչելու համար պէտք է բոլորս հեռու մնանք մեղքերից և աշխարհի ցանկութիւններից»:

Ապա Սրբազան Հայրը շեշտեց՝ «Մեծ Պահքի շրջանը ինքնագիտակցութեան և ինքնաքննութեան ժամանակն է: Մեծ Պահքի իւրաքանչիւր օրը մեզ յիշեցնում է, որպէսզի մենք կարողանանք պատրաստւել Ծաղկազարդի համար, երբ պէտք է մենք կարողանանք հոգով տեսնել Քրիստոսին, որ մտնում է մեր սրտերի, մտքերի և էութեան մէջ: Դրան հասնելու համար, անկասկած հաւատքի կարիքն ունենք: Եթէ կասկածում ենք մեր հաւատքի վրայ, մենք չենք կարող մեղքերից և աշխարհի ցանկութիւններից հեռանալ»: «Հաւատքի հետ կապւած է մեր կեանքի գեղեցկութիւնը»-եզրակացրեց Սրբազան Հայրը: